Ապրիլի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին և Էյ-իչի Նեգիշին` ուղեկցությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Միքայել Նարիմանյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանի:
15/04/2016Հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել անվանի գիտնականների, ովքեր գիտության ոլորտում մատուցած ծառայություններով մեծ նպաստ են բերել մարդկության բարօր կյանքի կերտման գործին:
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից վերջին օրերին Երևան այցելած Նոբելյան մրցանակակիրներ՝ կենսաբան Ահարոն Չեխանովերը (Aaron Ciechanover), կենսաբան Ադա Յոնաթը (Ada E. Yonath), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Dan Shechtman), պաթոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Robin J. Warren), քիմիկոս Էյ-Իչի Նեգիշին (Ei-ichi Negishi), ինչպես նաև՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ու «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը
Նոբելյան մրցանակի դափնեկիրները տպավորված են հայաստանյան այցով
Նոբելյան մրցանակակիր Դան Շեխտմանը (Իսրայել) պատմել է, թե ինչ հատկանիշներ պիտի ունենա լավ գիտնականը իր ոլորտում հաջողության հասնելու համար: Նրա խորհուրդները կարող են շատ օգտակար լինել Հայաստանի երիտասարդ գիտնականներին, ուսանողներին եւ դպրոցականներին:
Նրանք ոգեշնչում են երիտասարդ գիտնականներին, մղում գիտական բացահայտումների: Նրանց դասախոսությունները մաստեր կլաս էին դասախոսների համար: Ցույց տվեցին, թե ինչպես ներկայացնել նյութը` հետաքրքիր դարձնելով լսարանի համար: Ժամանակակից գիտության աստղերը Հայաստանում կլինեն ևս երկու օր:
Այս օրերին Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրները տպավորված են մեր երկիր կատարած այցով: Նրանք այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել դասախոսություններին՝ աչքի ընկնելով նաև իրենց կարևոր ու տեղին հարցերով:
Նոպէլի հինգ մրցանակակիրներ՝ Հայաստանի մեջ. «Ոգեշնչուէ՛ և ստեղծէ՛»
Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանը ապրիլի 11-15-ը կազմակերպում է «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը՝ մեկ հարկի տակ հյուրընկալելով 5 նոբելյան մրցանակակիրների: Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանակալի գիտական այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք դարձել են նոբելյան ժառանգություն: