Ապրիլի 1-ից Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոնի Համաշխարհային Առողջապահական ծրագրերի տնօրեն, Հարվարդի Առողջապահության դպրոցի դասախոս Իրինի Ալբանտին կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության սեկցիայի և հանրային առողջության այցելու պրոֆեսոր:
04/04/2017ԵՊԲՀ-ի օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր 6-րդ լսարանում առաջին կուրսեցիների մասնակցությամբ անցկացվեց համաժողով: 14 ապագա բժիշկ առաջին անգամ անգլերենով հանդես եկավ մասնագիտական տարբեր թեմաներ ընդգրկող զեկույցներով:
Սիրիայի ուսանողական օրն այսօր տոնական միջոցառմամբ նշվեց բժշկական համալսարանում: Ամեն տարի մարտի 30-ին անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող սիրիացիներին, ներկայացնել նրանց մշակույթն ու հարուստ պատմությունը:
ԵՊԲՀ գիտական խորհրդի՝ այսօր կայացած հերթական նիստը նվիրած էր համալսարանի միջազգայնացման գործընթացին, կատարված աշխատանքներին և հեռանկարներին:
Շարժել անշարժը. Առողջապահության մրցունակության ռազմավարություն. «Թարմ ուղեղով»՝ Արմեն Մուրադյանի հետ
Ավելի քան կես դար է՝ Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ է կրում: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է:
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականներն այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում էին: Ձևավորված ավանդույթի համաձայն հոգևորականներն աղոթեցին համալսարանական հիվանդանոցում բուժվող փոքրիկների շուտափույթ ապաքինման համար, այնուհետև կատարեցին Միջինքի արարողություն: