Նոբելյան մրցանակի դափնեկիրները տպավորված են հայաստանյան այցով
14/04/2016
Նոբելյան մրցանակակիր Դան Շեխտմանը (Իսրայել) պատմել է, թե ինչ հատկանիշներ պիտի ունենա լավ գիտնականը իր ոլորտում հաջողության հասնելու համար: Նրա խորհուրդները կարող են շատ օգտակար լինել Հայաստանի երիտասարդ գիտնականներին, ուսանողներին եւ դպրոցականներին:
Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանը ապրիլի 11-15-ը կազմակերպում է «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը՝ մեկ հարկի տակ հյուրընկալելով 5 նոբելյան մրցանակակիրների: Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանակալի գիտական այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք դարձել են նոբելյան ժառանգություն: