Ամեն տարի հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը, որը նվիրված է կամավոր, անհատույց արյան դոնորներին երախտագիտություն հայտնելուն՝ կյանքեր փրկելու գործում ունեցած ներդրման համար։
14/06/2025Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից անցկացված հանդիսավոր միջոցառումն այսօր նվիրված էր բժշկական բուհի նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին:
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ վերաբացված «Թամազյան» վիրաբուժության դպրոցն առաջին շրջանավարտները կունենա։
Տղամարդկանց առողջության շաբաթը այս տարի անցկացվում է հունիսի 9-ից 15-ը։ Այս ժամանակը հիանալի հնարավորություն է ընձեռում արական սեռի ներկայացուցիչներին ներգրավվելու իրենց առողջական խնդիրների քննարկմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով տղամարդկանց բարեկեցության կարևորությունը ընտանիքի և հասարակության համատեքստում։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայում ընթացիկ տարում բուժում են ստացել 270 պացիենտ, որից՝ 27-ը նորածին:
Պաղպաղակը՝ որպես սառեցված կաթնամթերք, սիրելի ուտեստ է հատկապես ամռանը։ Սակայն ինչպես շատ սննդատեսակներ, այն ունի և՛ օգուտներ, և՛ հնարավոր ռիսկեր, կախված օգտագործման քանակից, հաճախականությունից և կազմից։
Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Նոննա Մովսիսյանը և Նելլի Զաքարյանը ճանաչվել են Ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողներ՝ ոչ բանասիրական բուհերի շրջանում։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն այսօր ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային և Հայաստանում ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին:
«Ե՞րբ կարելի է թույլ տալ երեխային մաստակ ծամել»,- այս հարցը հուզում է շատ ծնողների, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրանց փոքրիկներին։ Մանկաբուժության Ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս սպասել, մինչև երեխաները բավականաչափ մեծանան, որպեսզի հասկանան՝ մաստակը չի կարելի կուլ տալ։