Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունները կգնահատվեն OSCE (Objective Structured Clinical Examination – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննություն ՕԿԿՔ) ձևաչափով:
30/05/2025«Մեկ առողջություն» հայեցակարգին նվիրված գիտագործնական կոնֆերանսը համախմբել էր ոլորտի մասնագետներին և ԵՊԲՀ սովորողներին՝ Լոնդոնի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, գիտահետազոտական ծրագրերի պատասխանատու և ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանի մասնակցությամբ։
ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ:
Մայիսի 5-9 Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը մեկնել էր մասնագիտական վերապատրաստման Սալոնիկի Արիստոտել համալսարան։
Անցկացվեց «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների կանխարգելման միջոցառումները» թեմայով վարպետաց դաս:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 189 շրջանավարտի համար այսօր հնչեց հրաժեշտի վերջին զանգը՝ ճանապարհելով նոր ու պատասխանատու կյանք:
«Համաշխարհային առողջապահության միտումների հաշվառմամբ բժշկական կրթության որակի ապահովման հիմնահարցերը» ԵՊԲՀ ուսումնամեթոդական XXI գիտաժողովի երկրորդ օրն անդրադարձ կատարվեց արհեստական բանականությանը բժշկական կրթության մեջ: