Նորություններ

«Նեյրոգիտության շաբաթ 2025»․ գիտության գնացքով ճանապարհորդությունը Երևանում

Բժշկական բուհում մայիսի 16-ին մեկնարկեց  «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ը։ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության (International Stress and Behavior Society – ISBS) գործակցությամբ անցկացվող արդեն երրորդ տարեկան միջազգային համաժողովը համախմբել է շուրջ 150 առաջատար մասնագետի աշխարհի 20 երկրից, սկսնակ հետազոտողների և ուսանողների, որոնք կուսումնասիրեն ուղեղի գիտության և վարքագծի սահմանները:

16/05/2025

Մրցաշար՝ համալսարանականների միջև

Բժշկական մայր բուհում ֆուտբոլից հերթական մրցաշարը տեղի ունեցավ ԵՊԲՀ դասախոսների, անձնակազմի, «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների բժիշկների միջև:

16/05/2025

Զարկերակային գերճնշում. գլոբալ առողջապահական մարտահրավեր և կանխարգելման հնարավորություններ

2005 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օրը։

16/05/2025

Բժշկական օգնության անհամաչափ բաշխման մարտահրավերները և համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում

Առողջապահական համակարգի արդյունավետության առանցքային ցուցիչներից մեկն է բնակչության բժշկական օգնության հավասար հասանելիության ապահովումը՝ անկախ բնակության վայրից։

15/05/2025

ՌԲՖ կուրսանտների այցը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներն այցելեցին մեծանուն հայ նկարիչ և արվեստագետ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացան արվեստագետի գործունեությանը և հարուստ ժառանգությանը։

15/05/2025

 «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հեռավար հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հեռավար (ZOOM հարթակով) դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

14/05/2025

Անցկացվեց «21-րդ դարի լուռ համաճարակ» թվային կախվածությունների վերաբերյալ իրազեկման շաբաթ

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 5-8-ն իրականացվել է թվային տեխնոլոգիաներին և դրանց պատճառած հետևանքներին նվիրված իրազեկման շաբաթ՝ «21-րդ դարի լուռ համաճարակ» խորագրով։

14/05/2025

Համալսարանական մասնագետը՝ Ultrasound for Gynecology միջազգային առցանց դասընթացի խոսնակ

ԵՊԲՀ պրոֆեսոր, «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցն ընտրվել է «Ուլտրաձայնային հետազոտությունը՝ գինեկոլոգիայում» (Ultrasound for Gynecology) խորագրով միջազգային ամառային սեմինարների շարքի խոսնակ։

14/05/2025

Հերացիականների սպորտային հերթական հաջողությունը

Բժշկական մայր բուհի ուսանողները շարունակում են սպորտային բազմաթիվ միջոցառումների մասնակցել: Գյումրիում անցկացված ուսանողական 26-րդ առաջնությանը սեղանի թենիս մարզաձևից հերացիականները կարողացել են հաջողություններ գրանցել:

13/05/2025