Մայիսի 8-ին աշխարհում նշվում է թալասեմիայի դեմ պայքարի համաշխարհային օրը։ «Միասին՝ թալասեմիայի դեմ. Համայնքների միավորում՝ հանուն հիվանդների շահերի առաջնահերթության» կարգախոսով այս տարվա արշավը նպատակ ունի խթանել համագործակցությունը, բարձրացնել իրազեկվածությունը և ուշադրության կենտրոնում պահել թալասեմիայով հիվանդների կարիքները։
08/05/2025Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը գլոբալ առողջապահական միջոցառում է, որն ամեն տարի նշվում է մայիսի 8-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել ձվարանների քաղցկեղի մասին իրազեկվածությունը:
Այս տարի ԵՊԲՀ-ն ևս միացավ գլոբալ առողջապահական համայնքին՝ նշելու Եվրոպական իմունականխարգելման շաբաթ 2025-ը․ Կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կայացած միջոցառման շրջանակում ուսանողները համախմբվել էին՝ բարձրացնելու իրազեկվածությունը, կիսվելու գիտելիքով և ներշնչելու գործողություններ՝ ուղղված հանրային առողջապահության ամենամեծ նվաճումներից մեկին՝ պատվաստմանը։
ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը:
Քնի որակն ապահովում է ավելի լավ ֆիզիկական և հոգեբանական բարեկեցություն: Այն կարգավորվում է էնդոգեն հոմեոստատիկ, նեյրոգեն և ցիրկադային պրոցեսներով։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի և վարքի գործոնները նույնպես կարևոր դեր են խաղում քնի հիգիենայի մեջ:
Մայիսի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում կայացել է Բուժքույրերի միավորման ամենամյա կոնֆերանսը, որին մասնակցել է ավելի քան 500 բուժքույր՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վահագն Պետրոսյանը ապագա մասնագիտությունն ընտրել է հաշվի առնելով ֆակուլտետի առավելությունները միևնույն ժամանակ չմոռանալով դրած խիստ պահանջները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 3-ին կայացավ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XVII միջազգային գիտագործնական համաժողովը՝ այս անգամ «Երևանյան VIII դերմատոսկոպիական ընթերցումներ․ տեսնել և մակաբերել պատկերի տակի պատկերները» խորագրով։