Նորություններ

Դեղագետների մի մեծ սերունդ կրթած դոցենտ Լիլյա Ռևազովայի հիշատակին

Կարճ ժամանակ առաջ կյանքից հեռացած կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլյա Վահրիճի Ռևազովան խորը հետք թողեց կրտսեր գործընկերների, սաների և իրեն ճանաչողների հիշողություններում։

26/08/2025

Ռեկտորատի նիստ․ քննարկվեցին նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ռեկտորատի նիստ անցկացվեց։ Ուսումնական, կազմակերպչական, ընթացիկ մի շարք այլ ուղղություններով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ըստ ոլորտների լսեց պատասխանատուների կողմից կատարված ընթացիկ ու ծրագրված աշխատանքների մասին։

25/08/2025

Ի՞նչ խնդիրներ ունի առաջին կուրսեցին և ի՞նչպես դրանք հաղթահարել. վերլուծական

Սեպտեմբերը և՛ առաջին դասարանցու, և՛ առաջին կուրսեցու համար «նոր շրջանի» սկիզբ է՝ նոր սպասելիքներով, մտավախություններով և նախապատրաստական թոհուբոհով, ինչը առավել սուր է արտահայտված առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների ընտանիքներում։

25/08/2025

Առաջին կուրսեցիների դիմավորման արարողություն

Օգոստոսի 29-ին, ժամը 9:00-ին, համալսարանի բակում՝ Կանաչներում (մուտքը Կորյունի կամ Աբովյան փողոցներից), կկայանա առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։

25/08/2025

«Մեր մեծերը»․ Միքայել Տեր-Պողոսյան

Բժշկության ոլորտում կատարված ամենանշանակալի, շրջադարձային հայտնագործություններից մեկը, այսպես կոչված, PET սկանավորման համակարգն է։ Այն հնարավորություն տվեց քաղցկեղային ուռուցքները հայտնաբերել ամենավաղ շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ դրա բուժման հավանականությունն ավելի բարձր է։ Իսկ գիտե՞ք, որ այդ գյուտի հեղինակներից մեկը մեր հայրենակիցն է՝ Միքայել (Մայքլ, Միշել) Տեր-Պողոսյանը։

22/08/2025

Ապագայում վարակիչ կլինի հենց առողջությունը. ԱԲ հեռանկարները բժշկագիտության մեջ բացահայտում է պրոֆեսոր Կարինե Սարգսյանը

ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, շրջանավարտ, Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնի վարիչ, Եվրոպայում ամենամեծ բիոբանկի՝ Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը մեր առաջարկով անդրադարձել է թեմային` մանրամասնելով, թե ինչպես են թվայնացումը, մեքենայական ուսուցումը և արհեստական բանականությունը փոխում բժշկագիտությունը։

21/08/2025

Բժշկությունը պատասխանատու և անփոխարինելի մասնագիտություն է. ապագա բժշկի մոտեցումն՝ ընտրած ուղուն

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Աննա Սարգսյանին բժշկությունը հետաքրքրել է անվերջ գիտական զարգացումներով, ինչպես նաև այն կարևորությամբ, որն ունի մարդկանց կյանքում:

19/08/2025

Սրտաբանությունը` պահանջված մասնագիտությունների շարքում

Սրտաբանությունը բժշկության կարևոր ոլորտ է, որը կենտրոնանում է սրտի հիվանդությունների ախտորոշման և բուժման վրա, որոնք աճող մտահոգություն են առաջացնում ամբողջ աշխարհում՝ կապված կենսակերպի փոփոխության և բնակչության ծերացման հետ:

18/08/2025

ԵՊԲՀ քոլեջի ընդունելության 12-րդ դասարանի հիմքով մրցույթի արդյունքները

Սիրելի դիմորդներ, կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ քոլեջի 2025-2026 թթ. ուսումնական տարվա ընդունելության 12-րդ դասարանի հիմքով «Դեղագործություն», «Ստոմատոլոգիական գործ», «Լաբորատոր ախտորոշում», «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունների մրցույթի արդյունքներին:

16/08/2025