Բոլոր ժամանակներում մարդկությունը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել զինվորական բուժաշխատողի մասնագիտությանը:
17/11/2024Բժշկական բուհը շնորհավորանքներն է հղում ուսանողների միջազգային օրվա ու բժշկական ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Նոյեմբերի 15-ը հիշարժան դարձավ բժշկական համալսարանի համար. մեկտեղվեց երկու բացառիկ իրադարձություն: Ուսանողների օրվան և նոր գրադարանի ստեղծմանն ընդառաջ` բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ մասնավոր հավաքածուից ձեռք է բերվել միջնադարի բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը ․․․
Սպիտակ բանակը նախաձեռնել և հանձն էր առել Ամիրդովլաթ Ամասիացու հայտնի աշխատության՝ «Օգուտ բժշկության» գրքի ընդօրինակված ձեռագիրը ձեռք բերել և նվիրել Մատենադարանին:
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը «Հերացի» վերլուծական կենտրոնը ներկայացնում է՝ 10 հետաքրքիր փաստ շաքարային դիաբետի մասին, արհեստական բանականության դերը դիաբետի կառավարման և բուժման ոլորտում, ինչպես նաև հիմնական միֆերն ու իրականությունը շաքարային դիաբետի վերաբերյալ:
Համալսարանական մասնագետների մասնկցությամբ անցկացվեց «Կարմրուկն այսօր. պատվաստումների դերը բժշկության մեջ» թեմայով հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին «Կարմրուկի կլինիկան և բուժումը», «Արհեստական բանականության դերը կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքում» թեմաները:
Նոյեմբերի 12-ին աշխարհը նշում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիվանդություն, որը հատկապես վտանգավոր է <5 տարեկան երեխաների, տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։
«Հերացի» վերլուծական կենտրոնը նախաձեռնել է նոր շարք՝ «Մեր մեծերը» խորագրի, որը նվիրված կլինի տարբեր ոլորտներ ներկայացնող հայ անվանի մեծերին:
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, կլինիկական հոգեբան Մադլենա Առաքելյանը թեկնածուական հետազոտությունը ներկայացրել է Ինտելեկտի հետազոտության միջազգային գիտաժողովում և Նեյրոհոգեֆարմակոլոգիայի համաեվրոպական կոնգրեսում, որն այս բնագավառի առաջադեմ հարթակ է: