ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ռեկտորատի ապրիլի 7-ի նիստին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ժպիտներ բարեմաղթելով սկսեց իր խոսքը:
07/04/2025«Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի շրջանակում արդեն երկրորդ տարին է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցի ղեկավարմամբ մասնակիցները հնարավորություն ունեն կատարելագործել գիտելիքն ու փորձառությունը:
Առողջությունը որակյալ և լիարժեք կյանքի հիմնասյունն է, իսկ դրա պահպանումը՝ կարևորագույն ներդրում ապագայի բարեկեցության ապահովման գործում։ Մարդը ծնված օրվանից ստանում է առողջությամբ լիցքավորված մարտկոց, որի սպառման տևողությունը ընտրում է ինքը:
Ադիտյա Դվիվեդին և Շիլպա Ռանան շուրջ 20 տարի առաջ միմյանց հանդիպեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
Արդեն հինգերորդ անգամ բժշկական գիտությունների դոկտոր, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ազատյանը մասնակցել է Լյարդի ուսումնասիրության ասիական-խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի (APASL-The Asian Pacific Association for the Study of the Liver) տարեկան 35-րդ գիտաժողովին, որն այս տարի անցկացվել է Չինաստանի Պեկին քաղաքում…
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն:
Ընտրած ճանապարհ վստահ քայլելով անցնելու համար ապագա բժիշկներից պահանջվում է պատասխանատվություն, աշխատասիրություն և կամք:
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: