Վերլուծական

Վարակիչ հիվանդությունները չեն շրջանցել նաև Փարիզի օլիմպիական խաղերը

Պորտուգալիայի հավաքականի 4 անդամից երկու եռամարտիկ, ովքեր Սեն գետում լողացել են, բաց են թողել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերը եռամարտի մրցումներն աղիքային վարակի պատճառով:

09/08/2024

Յոդի անբավարարությունը Եվրոպայում. զգոնություն և գործողություն է պահանջվում

ԱՀԿ-ի/Եվրոպական տարածաշրջանի և Յոդի գլոբալ ցանցի նոր զեկույցը` հրապարակված հայտնի The Lancet պարբերականում այս տարվա օգոստոսի 1-ին, նախազգուշացնում է, որ յոդի չափավոր անբավարարությունը շարունակում է տարածված լինել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:

08/08/2024

Հուլիսը` ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս

Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ մեզանից շատերը վայելում են տաք օրերը` մեկնում քաղաքից դուրս, բացօթյա սպորտաձևերով զբաղվում, բաց լողավազաններ այցելում, լողափին հանգստանում։

31/07/2024

Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»

2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ։  Հեղինակները պարզել են, որ ծխախոտի արդյունաբերությունը, բարձր վերամշակված սննդի արդյունաբերությունը, հանածո վառելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրությունը միասին պատճառ են հանդիսանում ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 19 միլիոն մահվան համար, ինչը կազմում է համաշխարհային մահացության մեկ երրորդը:

30/07/2024

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հուլիսի 28-ին և նպատակ ունի բարձրացնել բնակչության իրազեկվածությունը վիրուսային հեպատիտի՝ լյարդի բորբոքման մասին, որն առաջացնում է լյարդի ծանր հիվանդություն և քաղցկեղ: Այս տարվա արշավի կարգախոսն է` «Եկել է գործելու ժամանակը»:

28/07/2024

Հուլիսի 25-ը` ջրահեղձության դեմ պայքարի միջազգային օր

Ջուրը մեր կյանքի անբաժան մասն է։  Այն մեզ կյանք է տալիս, բայց կարող է նաև խլել այն: Չնայած դրանից ոչ ոք սպահովագրված չէ, ամենաբարձր և ամենացածր ռիսկային երկրներում խեղդվելու ցուցանիշների միջև կտրուկ տարբերությունները ցույց են տալիս, որ խեղդվելն անխուսափելի չէ:

25/07/2024

Բնակչության համաշխարհային օր

Աշխարհում բնակչության թիվն օրեցօր ավելանում է, ինչն իր ազդեցությամբ անխուսափելիորեն ակներև կդառնա մոտ ապագայում։  Իրազեկության բացակայության պատճառով շատ քչերը գիտեն Բնակչության համաշխարհային օրվա մասին: Այսօր մենք կներկայացնենք այն բոլոր տեղեկությունները, որոնք դուք պետք է իմանանք Բնակչության համաշխարհային օրվա մասին:

11/07/2024

Դենգե տենդի տարածումը

Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է աշխարհում Դենգե տենդի դեպքերի աճի մասին` պայմանավորված այնպիսի գործոններով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և գլոբալացումը:
 Հունիսի 20-ի դրությամբ գրանցվել է Դենգե տենդի ավելի քան 9.6 միլիոն դեպք, որից ավելի քան 19.000-ը` ծանր ընթացքով և ավելի քան 5000 մահ:

04/07/2024

Ֆիզիկական ակտիվությունը` առողջ ապրելակերպի բաղադրիչ

Ըստ ԱՀԿ-ի կողմից հրապարակված տվյալների աշխարհում 1.8 միլիարդ չափահաս մարդ բավարար ֆիզիկական ակտիվություն չի ստանում’ արդյունքում, լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը մեծանում է:

02/07/2024