Վերլուծական

Ապրիլը մի քանի տեղակայման քաղցկեղների իրազեկան ամիս է

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ նյութում ապրիլը մի քանի տեղակայման քաղցկեղների իրազեկան ամիս է համարվում, այդ թվում նաև՝ կերակրափողի քաղցկեղի:

10/04/2024

Ապրիլը` չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիս

Ապրիլը մի քանի տեղակայման չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիս է, որի հիմնական նպատակը հանրային լայն շրջանակներում հիվանդացության վերաբերյալ մատչելի տեղեկատվության տրամադրումն է, և ևս մեկ անգամ հիշեցումը, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն պետք է ժամանակին ախտորոշել և բուժել:

05/04/2024

Կարմրուկի համաճարակային իրավիճակը

Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված: Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2024թ.-ի ընթացքում  Եվրոպական տարածաշրջանի 53  անդամ երկրներից 40-ում արձանագրվել է կարմրուկի  30.000 դեպք (16.02.2024թ.-ի դրությամբ):

27/03/2024

Օգնելու ենք ծնողներին՝ պաշտպանելու իրենց երեխաներին թվային սարքերի ավելորդ օգտագործումից

Վաղը քննարկելու ենք և օրակարգային թեմա ենք դարձնելու «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. Հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում» թեման։

19/03/2024

Միայն 2019 թվականին երիկամների քրոնիկ հիվանդությունից ավելի քան 1.3 միլիոն մարդ է մահացել աշխարհում

Երիկամների համաշխարհային օրը գլոբալ առողջապահական իրազեկման արշավ է, որն ուղղված է երիկամների առողջության կարևորության վերհանմանը և երիկամների հիվանդության և դրա հետ կապված առողջական խնդիրների հաճախականության ու հետևանքների նվազեցմանն ամբողջ աշխարհում:

14/03/2024

Մարտը՝ կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս

2024 թվականի մարտ ամիսը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս է հայտարարված ամբողջ աշխարհում: Սա շատ լավ առիթ է` հիվանդացության մասին բարձրաձայնելու, մարդկանց իրազեկվածությունը հիվանդության, դրա վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժման մասին բարձրացնելու համար:

14/03/2024

Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ:

06/03/2024

Մարտի 3-ը` լսողության միջազգային օր

Ամեն տարի մարտի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես լսողության միջազգային օր, որը լավ առիթ է բարձրաձայնելու լսողության կորստի խնդիրը, որպես հանրային առողջության սպառնալիքներից մեկը, բնակչության իրազեկվածությունը էլ ավելի բարձրացնելու և խտրական վերաբերմունքի ու մտածողության փոփոխության հասնելու համար:

03/03/2024

Այս տարի հազվագյուտ հիվանդությունների համաշխարհային օրը նշվում է փետրվարի 29-ին

Հազվագյուտ հիվանդությունների օրը միջագային առողջապահական միջոցառում է, որը սովորաբար նշվում է փետրվարի վերջին օրը՝ նպատակ ունենալով միավորել հազվագյուտ հիվանդություններ ունեցող մարդկանց և բարձրացնել գլոբալ հանրության իրազեկվածությունը հազվադեպ հանդիպող հիվանդությունների, նրանց ընթացքի, ախտորոշման և բուժման վերաբերյալ:

29/02/2024