• Հայ
  • Рус
  • Eng

Գրեթե մեկ դար է՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը բժշկական կադրերի պատրաստման դարբնոցն է: Բուհի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է 7000-ից ավելի ապագա բժիշկ, նրանցից շուրջ 1200-ը՝ աշխարհի տարբեր երկրներից:
Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները բժշկական մայր բուհում կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։ Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում այստեղ մասնագիտացել և բժշկի որակավորում է ստացել ավելի քան 31.000 շրջանավարտ:
100-ամյա ավանդույթներ ունեցող համալսարանի շրջանավարտներն այսօր աշխատում են աշխարհի մոտ 40 երկրի ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում: Երևանի պետական բժշկական համալսարանում ապահովված են ժամանակակից բժշկական կրթություն ստանալու բոլոր պայմանները: Այստեղ կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած բազմաթիվ ապագա բժիշկներ: Ներկա պահին 26 երկրից ավելի քան 1700 ուսանող ԵՊԲՀ-ում ստանում է բժշկական կրթություն:
ԵՊԲՀ-ն Հայաստանում բժշկական կրթություն տրամադրող միակ հաստատություն է, որը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: