Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, դասախոսները, ինտերները պարգևատրվեցին շնորհակալագրով, ինչպես նաև 8 կուրսանտի շնորհվեց զինվորական կոչումներ:
09/02/2021Երևանի Մխիթար Հերացու անցան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Կարդալ սկզբնաղբյուրում (1in.am)
Պատերազմի «սպիտակ ջոկատում» էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Դիանա Սայիյանը։ Ապագա բժիշկը ծնունդով Արցախից է։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրը Դիանան որոշել էր մեկնել առաջնագիծ՝ գիտակցելով, որ իր կարիքն այնտեղ անպայման զգացվելու է։
Աշխարհի բժշկական հանրությունն այսօր՝ փետրվարի 9-ին, նշում է բժիշկ-ստոմատոլոգների մասնագիտական տոնը:
Երևանի պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսման առաջին օրը ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ նիստը համավարակով պայմանավորված երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացվեց ակադեմիական միջավայրում։
Այսօրվանից բժշկական բուհում վերսկսվում է ուսումնական գործընթացը: Իհարկե, պետք է պահպանենք բոլոր սանիտարական նորմերը ՝ հաշվի առնելով, որ մեզ համար կարևոր է ոչ միայն մեր ուսանողների, այլև տարեց դասախոսների առողջությունը, մարդկանց, որոնք սերունդներ են կրթել ու կերտել: