Բժշկական համալսարանում այսօր «Վերադարձ» ծրագրի շրջանակում վերբացվեց ԵՊԲՀ 8-րդ լասարանը՝ կրելով ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը: Քարամյան ընտանիքի միջոցներով հիմնանորոգվել են լսարանն ու նախասրահը՝ վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով:
05/02/2021Բժշկությունը պահանջում է աշխատասիրություն, ժամանակ և համբերություն: Այս համոզմանն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռամյա Մուրալիդհարան Նաիրը:
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն անավարտ թողեց մի քանի տասնյակ ապագա բժիշկների երազանքներն ու նպատակները: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սարգիս Ղազարյանը ևս չհասցրեց Հիպոկրատի երդում տալ, խաղաղ օրերին բազմաթիվ մարդկանց կյանքներ փրկել…
Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով:
Բարձր մասնագիտական գիտելիքներով ու հմտությամբ աչքի ընկնող վարակաբանը ԵՊԲՀ-ն ավարտել է ուղիղ 50 տարի առաջ:
Բժշկության և նկարչության նկատմամբ միախառնված սերը լավագույնս է բնութագրում ԵՊԲՀ սովորող Գագիկ Մակարյանին, ով այդպես էլ չիրականացրեց իր բազմաթիվ երազանքներն ու նպատակները:
Անվանի բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊԲՀ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող 4-րդ լսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիսավոր պայմաններում նիստի անցկացումը նպատակ ունի հարգել բժշկապետի պայծառ հիշատակը: