Վահե Ղարիբյան… Արցախյան անհավասար գոյամարտում հերոսաբար զոհված բժիշկ-դեղագետ…32-ամյա Վահեն առաջին հայացքից մի սովորական բժիշկ էր, որն առաջնագծում փրկեց 40-50 վիրավոր զինվորի կյանք: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ է:
09/12/2020Կարդալ սկզբնաղբյուրում (a1plus.am)
Արցախյան վերջին հերոսամարտում անմահացավ նաև Դեղագիտական ֆակուլտետի ուսանող Ջանիկ Արմենի Նազարյանը: Դեղագիտականում կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսը սովորել է ընդամենը մեկ ուսումնական կիսամյակ, քննությունները հանձնել և 2020 թվականի հունվարին զորակոչվել է զինվորական ծառայության:
Կարդալ սկզբնաղբյուրում (lragir.am)
Սպիտակ խալաթը խնամքով դրված է պայուսակում, ուսումնական նյութն էլ՝ ձեռքին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Շուշան Ստեփանյանն է՝ Հրազդանից:
Կարդալ սկզբնաղբյուրում (aysor.am)
Հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն։ Կիմ Խաչատրյանը՝ լուսանկարի տղան, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող էր: Մերօրյա հերոսի կողմից հնչեցված խոսքերն ընկերները նրա մահից հետո հաճախ են կրկնում՝ ավելի զգալով դրանց խորությունը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»: