Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Զինվորի տան հյուրն էր

Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ  այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ 

26/11/2020

«Մերօրյա հերոսները». Սամվել Գասպարյան

Սամվել Գասպարյան… Քաջարի մարտիկ ու անձնազոհ ապագա բժիշկ…
Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:

26/11/2020

«Մերօրյա հերոսները». Նարեկ Սարգսյան

ԵՊԲՀ մի շարք ապագա բժիշկներ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացան՝ չհասցնելով իրականացնել բժիշկ դառնալու երազանքը:

25/11/2020

«Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյան

Արտյոմ Առաքելյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որի մասին ևս պատերազմի հետևանքով ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։ Ժպտադեմ երիտասարդը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։

24/11/2020

Ուսանողական ամուր թիկունք

Պատերազմի առաջին օրվանից սկսած բժշկական համալսարանի ուսանողներն ամուր թիկունք կազմեցին և ակտիվորեն ներգրավված են եղել տարբեր աշխատանքներում և մինչ օրս էլ շարունակում են կատարել իրենց առաքելությունը:

24/11/2020

Արցախցի փոքրիկները հանդիպել են ապագա բժիշկներին

Արցախից ժամանած փոքրիկներին՝ Covid 19-ի դեմ ճիշտ պայքարելու, հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու իրազեկման նպատակով «Լոֆթում» կազմակերպվել է հանդիպում ԵՊԲՀ ուսանողների հետ։ 

23/11/2020