Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը և Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը Կրթական միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի (DIKU) աջակցությամբ իրականացվող միջազգային ուսանողների ընդունելության և ճանաչման հայ-նորվեգական (NACAR) ծրագրի շրջանակում ինստիտուցիոնալ այցով մեկնել են Նորվեգիա։ Այցի ընթացքում քննարկումներ են իրականացվել Նորվեգիայի կրթության որակի գործակալությունում (NOKUT) և Նորվեգիայի հարվ-արևելյան համալսարանում (USN):
22/03/2019Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հենակետային «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները Հայաստանն առաջին անգամ ներկայացրել են միջազգային գիտական օլիմպիադայում (18th Annual AESA Science Olympiad) և հաղթել։ Մրցանակները Լոս Անջելեսից Հայաստան են բերել «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի կենսաքիմիական ենթահոսքի աշակերտները, ովքեր ներկայացրել են գիտահետազոտական աշխատանքներ կենսաբանություն առարկայից:
Երևանի պետական տնտեսագիտական համալասարանում օրեր առաջ ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները, որոնց համաձայն ՝ բժշկագիտության ոլորտում, բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի, Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիանա Հայրապետյանը։
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հենակետային «Հերացի» ավագ դպրոցը 2018 թվականի սեպտեմբերից համագործակցում է Շտեֆանիում գիմնազիայի հետ: «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Գերմանիայից ժամանած կրթության մասնագետների՝ երկրամասի միջազգային ծրագրերի համակարգող Կատյա Վենդթի ու Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Վիչիոտեքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է գերմանական կողմի հետ համագործակցության արդյունքները` նշելով, որ ծրագրի ավարտին աշակերտներին տրվելու է գերմաներենի իմացության մասնագիտական վկայական:
Աննա Աֆրիկյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է։ Վեց տարվա ընթացքում միշտ լավ առաջադիմությամբ ու ամենակարևորը՝ հաճույքով է սովորել: Նա այն ապագա բժիշկներից է, ով ընտրեց մասնագիտությունը ոչ այն պատճառով, որ ընտանիքում կային բժիշկներ, այլ ինչպես ինքն է ասում՝ լսեց իր սրտի ձայնը։ «Երբ ինձ հարցնում են՝ գո՞հ եմ իմ ընտրած մասնագիտությունից, երկար ու տևական ուսուցումից, չեմ հոգնել, արդյոք, միշտ մտովի վերադառնում եմ այն օրվան, երբ ավարտական դասարանում կանգնեցի ընտանիքիս անդամների առաջ և չվախեցա բարձրաձայնել սրտիս ձայնը։
Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում Է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:
Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Ամեն ինչ քնի մասին» խորագրով միջոցառում՝ նվիրված քնի համաշխարհային օրվան:
Միջոցառումը կազմակերպվել էր Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի և ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության միջև վերջերս կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։
Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն, եղան «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում ու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Ապագա բժիշկները հնարավորություն ունեցան մուլյաժների վրա ցուցադրել պրակտիկ հմտություններն ու գիտելիքները:
Ապագա ռազմաբժիշկներն այս անգամ հաջողության են հասել շախմատի թիմային առաջնությունում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը՝ կուրսանտներ Էրիկ Ալեքսանյանը, Արամ Գևորգյանը, Ասատուր Թադևոսյանը, Հովհաննես Ավետիսյանը գրավել են երրորդ տեղ ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության 2-րդ փուլի ՌԲՈՒՀ փնջային մրցումներում: