ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման» օրեր են

ԵՊԲՀ վարչական մասնաշենքում «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր կազմակերպվել է աուտիկ երեխաների լուսանկարների ու գեղանկարների ցուցահանդես: Փետրվարի 13-ին՝ «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week) միջոցառման 3-րդ օրը, դասախոսությամբ հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ «Աուտիզմը նեյրոգիտության մեջ. հետազոտություններ և մոդելներ» թեմայով, որի նպատակն է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում գաղտնիքներին՝ ներկայացնելով նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումները։

13/03/2019

Նեյրոգիտության լաբորատորիայի հերթական հաջողությունը միջազգային հարթակում

Այսօր Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում(ISTC) տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և PMI Science համատեղ հայտարարված ասպիրանտների աջակցության ծրագրի արդյունքների ամփոփումը:

12/03/2019

Օրենբուրգում անցկացված ամառային դպրոցի մասնակիցները վերադարձել են մրցանակներով ու շնորհակալագրերով

Օրենբուրգի պետական բժշկական համալսարանն օգոստոսի 20-ից 24-ը կազմակերպել էր Երիտասարդական միջազգային գիտապրակտիկ ամառային դպրոց՝ «Պերսոնաֆիկացված և կանխարգելիչ բժշկություն» թեմայով: Ամառային դպրոցին  ԵՊԲՀ-ի աջակցությամբ մասնակցել են ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոն դասախոս, ընտանեկան բժշկության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Քրիստինա Մնացականյանը և նույն կուրսի օրդինատոր Հասմիկ Գևորգյանը:

12/03/2019

Եվս երկու բարդ վիրահատություն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները երկու բարդ վիրահատություն են կատարել:
Փետրվարի 18-ին վրաերթի հետևանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու քույրեր, որոնց վիճակը գնահատվել է ծանր, սակայն հմուտ բժիշկների միջամտության արդյունքում աղջիկներն արդեն լավ են զգում իրենց:

12/03/2019

Մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթը»

ԵՊԲՀ-ում մեկնարկել է ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week), որը նշում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։
«Ուղեղի ճանաչման շաբաթն» արդեն 3-րդ տարին անընդմեջ շարունակում է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում գաղտնիքներին՝ ներկայացնելով նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումները։

12/03/2019

Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Կանանց միամսյակը առիթ է մեկ անգամ ևս շեշտելու ձեր կարևորության մասին թե՛ ընտանիքի պահպանման, թե՛ հայրենիքի զարգացման գործում, որովհետև հայ կինը դարեր շարունակ ընտանեկան ավանդույթների իրական պահապանն է:

08/03/2019

Մշակույթը՝ ապագա բժիշկներին

Երևանի պետական բժշկական համալսարանում «Մշակույթն ապագա բժիշկներին» ծրագրի անդրանիկ համերգը մեկնարկեց «Կադանս» անսամբլի ելույթով: Մշակույթի և արվեստի շնչով լցված դահլիճը բուռն ծափողջյունով գնահատեց յուրաքանչյուր կատարում. համերգին հնչեցին Ա. Պիացոլլայի, Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ա. Խաչատրյանի, Է. Բաղդասարյանի, Տ. Գրիգորյանի, Վ. Րիոսի, Մ. Հերերայի, Հ. Պասկոլայի, Հ. Ստամպոնիի, Ր. Գալյանոյի, Ռ. Անզովինոյի ստեղծագործությունները:
 

05/03/2019