Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ հայ լեզվաբան, պրոֆեսոր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մանկավարժ Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողով, որին մասնակցում էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը:
21/11/2018Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան: Մի շարք ուսանողներ և կամավորներ, գիտակցելով դոնոր հանդիսանալու կարևորությունը, ակտիվորեն մասնակցեցին արյուն հանձնելու գործընթացին:
Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է:
ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում այսօր տեղի ունեցավ օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրու բացումը:
Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը անծանոթ և կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Ցավոք հազարավոր հիվանդներ ամեն տարի մահանում են` չկարողանալով գտնել համատեղելի դոնոր:
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես:
«Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի լսարանում բժշկական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդիպելու Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հիվանդանոցի որովայնային օնկոլոգիական վիրաբուժության ծառայության ղեկավար, Ռենե Դեկարտի անվան Փարիզի VI համալսարանի «Բացառիկ դասի» պրոֆեսոր տիկին Աննե Բերգերի հետ:
Նոյեմբերի 14-ը դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ցավոք դիաբետով հիվանդացությունը ամբողջ աշխարհում տարեց տարի աճում է։ Դրան զուգընթաց զարգանում է գիտությունը, ընթացքի մեջ են շատ հուսադրող կլինիկական հետազոտություններ ուղղված դիաբետի վերջնական բուժմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառումը բարելավում է պացիենտների կյանքի որակը և գլիկեմիայի հսկողությունը։