Բուհի ղեկավարն այսօր ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդիպեց 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսերի ուսանողների հետ: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր պրոռեկտորների ու դեկանների մասնակցությամբ հրավիրված քննարկման հիմնական թեման ուսանողներին հետաքրքրող խնդիրներն էին և համալսարանի կողմից իրականացվող ծրագրերը:
07/03/2018Ուսումնական ու քննական գործընթացում առկա խնդիրների լուծմանն էր նվիրված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի այսօրվա հանդիպումը 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների հետ: Ապագա բժիշկներն ամփոփելով քննաշրջանի արդյունքները, բուհի ղեկավարին ներկայացրին տարաբնույթ առաջարկներ ու մտահոգություններ:
Կարդալ սկզբնաղբյուրում
2017 թվականի նոյեմբերի 15-ից ԱՄՆ-ի Հանթինգթոն Բիչ քաղաքի Մոլեկուլային բժշկության ինստիտուտի իմունոլոգիայի պրոֆեսոր և քաղցկեղի պատվաստանյութերի լաբորատորիայի ղեկավար Միքայել Աղաջանյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Այսօր Հնդկաստանում նշվում է ամենագունեղ և վառ տոներից մեկը՝ Հոլին: Այս տոնին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված միջոցառումը:
Դինեշ Փենդհարքար… Ամերիկայի Կլինիկական ուռուցքաբանության միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահ, Հնդկաստանի Կլինիկական ուռուցքաբանության եւ մանկական ուռուցքաբանության միության նախկին նախագահ, Ասիայի Ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր…
Անցնող ձմռան երեք ամիսներին ևս «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլները նորածիններին փրկելու նպատակով ուղևորվել են Հայաստանի բոլոր մարզեր և Արցախ:
Համալսարանի միջազգային համագործակցության ընթացքին և հեռանկարներին էր նվիրված ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն իր զեկույցում ներկայացրեց կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա անդրադարձավ այն բոլոր միջազգային կրթական ծրագրերին, որոնց անդամակցում է ԵՊԲՀ-ն: