Յակով Բերկունը՝ Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր

2017 թվականի նոյեմբերի 30-ից Երուսաղեմի Hadassah Mount Scopus հիվանդանոցի մանկաբուժության բաժնի ղեկավար Յակով Բերկունը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:

27/03/2018

Հիվանդանոցային համալիրների կողմից 2017թ. կատարված աշխատանքները ներկայացվեցին կլինիկական խորհրդի նիստում

«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրների 2017թ. գործունեության հաշվետվություններին էր նվիրված ԵՊԲՀ կլինիկական խորհրդի այս տարվա առաջին նիստը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ կլինիկական խորհրդի նիստերի անցկացումն առաջին հերթին ուղղված է առկա խնդիրների վերհանմանը, ինչպես նաև արձանագրված հաջողությունների ամփոփմանը։

23/03/2018

ԵՊԲՀ դոցենտը Նյու Դեյլիում մասնակցել է վիրուսային հեպատիտներին նվիրված միջազգային գիտաժողովին

Լյարդի ուսումնասիրման ասիական և խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի տարեկան 27-րդ գիտաժողովը (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver) այս տարի անցկացվեց մարտի 14-ից 18-ը Նյու Դեյլիում: Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար  բժիշկ-գիտնականների աշխարհի տարբեր անկյուններից: Գիտաժողովին մասնակցող շուրջ 9000 պատվիրակները ներկայացրին զեկույցներ բժշկագիտության արդի թեմաներով:

20/03/2018

«Ուղեղի ճանաչման շաբաթն» ամփոփում է արդյունքները

ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» միջոցառումների շարքը  մեկնարկեց «Science Hub» հարթակով, որի ընթացքում բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց անցած տարի անցկացված ԵՊԲՀ ՈւԳԸ-ի հասած հաջողությունների և ուղեղի ճանաչմանը նվիրված  նման միջոցառում անցկացնելու կարևորության մասին։

20/03/2018

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրաբերեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

ԵՊԲՀ մեծ դահլիճը երեկ ավելի քան մարդաշատ էր: Ապագա բժիշկներն ու ֆուտբոլասեր համալսարանականները մեծ ոգևորությամբ ողջունեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով կարևոր առաքելությամբ էր եկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

20/03/2018

Բեռնարդ Ֆլեյշերը՝ Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր

2017 թվականի նոյեմբերի 30-ից Համբուրգի Bernhard Nocht ինստիտուտի պրոֆեսոր Բեռնարդ Ֆլեյշերը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:

19/03/2018

Ապագա ռազմական բժիշկներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տարիներ առաջ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի նախաձեռնությամբ բացվել է զոհված զինվորական բժիշկների հիշատակն անմահացնող պուրակ: Ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսի կուրսանտներն այսօր դասերից հետո դասախոսական կազմի հետ միասին այցելեցին պուրակ՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

17/03/2018