Մանկական ուռուցքաբանության ոլորտի մասնագետներին տեղեկացնում ենք, որ արդեն հասանելի է SIOP Asia 2023 համաժողովի առցանց գրանցումը։
27/02/2023Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական թերակտիվության կապի մասին այնպիսի լայն տարածվածություն ունեցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, կաթվածը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղը և այլն:
Տարեցտարի ԵՊԲՀ-ում շեշտակի աճում է օտարերկրացի սովորողների թիվը: Եթե 2016-2017թթ. բուհում սովորում էր ընդամենը 1709 ուսանող, ապա 2022-2023թթ. օտարերկրացի ուսանողների թիվը 2034 է:
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը (գործընկերությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և հանրապետության այլ բուհերի) փետրվարի 21-ին կազմակերպել էր Մայրենիի օրվան նվիրված առցանց միջոցառում, որի ընթացքում հայերենը ներկայացավ տարածաժամանակային բազմազանությամբ (գրաբար, միջին հայերեն, գրական արևելահայերեն, գրական արևմտահայերեն, բարբառներ):
Հարգելի՛ գործընկերներ, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայում կազմակերպվում է Wet-Lab կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիայի թեմայով (բազիսային կուրս): Առաջարկվող դասընթացները նախատեսված են բժիշկ-ակնաբույժների և կլինիկական օրդինատորների համար։
SARS-CoV-2 վարակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների (օրինակ՝ շաքարային դիաբետի) առաջացման ռիսկը, սակայն պատվաստումը, կարծես թե, նվազեցնում է այդ ռիսկը։
ԵՊԲՀ միջազգայնացման քաղաքականության իրականացման ընթացիկ հաշվետվությունը և հեռանկարները Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի զեկուցմամբ փետրվարի 22-ին հրավիրված Գիտական խորհրդի նիստի օրակարգում էին: