Օլիպմիադա՝ սրտի ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ

Սրտի ախտաֆիզիոլոգիայի հիմնական խնդիրներին նվիրված օլիմպիադային մասնակցեցին 3-րդ կուրսի շուրջ 100 ուսանողներ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներից: Մասնակիցների թվում էին ոչ միայն հայալեզու, այլև անգլալեզու և ռուսալեզու ուսանողները:

06/04/2017

Դարին մոտեցող նյարդավիրաբույժն ամեն օր շտապում է աշխատանքի

Հիվանդանոցի համեստ աշխատասենյակում փակցված յուրաքանչյուր սև ու սպիտակ լուսանկար, բժշկական գործիչք ու անձնական իր խնամքով փայփայված պատմություն է:Հանրաճանաչ ու պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ու աշխարհի տարբեր անկյուններ ուղևորությունները բժիշկ-գիտնականի՝ արդեն 7 տասնամյակից ավել ձգվող մասնագիտական գործունեության անբաժանելի մասն են: «Մարդ-լեգենդ». այսպես կարելի է բնորոշել Սուրեն Զոհրաբյանին, ով մեր երկրի բժշկագիտության իրական նվիրյալներից է: 96-ամյա բժիշկն ամեն օր վաղ առավոտյան աշխատավայրում է՝ իր կարիքն ունեցող հիվանդներին ընդունելու և պարզապես սիրված աշխատանքն անելու նպատակով:

05/04/2017

Իրինի Ալբանտին կհանդիսանա բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր

Ապրիլի 1-ից Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոնի Համաշխարհային Առողջապահական ծրագրերի տնօրեն, Հարվարդի Առողջապահության դպրոցի դասախոս Իրինի Ալբանտին կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության սեկցիայի և հանրային առողջության այցելու պրոֆեսոր:

04/04/2017

Համաժողով անգլերենով՝ առաջին կուրսեցիների մասնակցությամբ

ԵՊԲՀ-ի օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր 6-րդ լսարանում առաջին կուրսեցիների մասնակցությամբ անցկացվեց համաժողով: 14 ապագա բժիշկ առաջին անգամ անգլերենով հանդես եկավ մասնագիտական տարբեր թեմաներ ընդգրկող զեկույցներով:

31/03/2017

Բժշկական համալսարանում նշվեց Սիրիայի ուսանողական տոնը

Սիրիայի ուսանողական օրն այսօր տոնական միջոցառմամբ նշվեց բժշկական համալսարանում: Ամեն տարի մարտի 30-ին անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող սիրիացիներին, ներկայացնել նրանց մշակույթն ու հարուստ պատմությունը:

30/03/2017

Միջազգայնացման գործընթացը, կատարված աշխատանքները և հեռանկարները ներկայացվեցին գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ գիտական խորհրդի՝ այսօր կայացած հերթական նիստը նվիրած էր համալսարանի միջազգայնացման գործընթացին, կատարված աշխատանքներին և հեռանկարներին:

29/03/2017

Շարժել անշարժը. Առողջապահության մրցունակության ռազմավարություն. «Թարմ ուղեղով»՝ Արմեն Մուրադյանի հետ

Շարժել անշարժը. Առողջապահության մրցունակության ռազմավարություն. «Թարմ ուղեղով»՝ Արմեն Մուրադյանի հետ

27/03/2017

Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց երջանիկ

Ավելի քան կես դար է՝ Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ է կրում: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է:

23/03/2017

Միջինքի արարողություն՝ համալսարանական հիվանդանացում բուժում ստացող փոքրիկների համար

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականներն այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում էին: Ձևավորված ավանդույթի համաձայն հոգևորականներն աղոթեցին համալսարանական հիվանդանոցում բուժվող փոքրիկների շուտափույթ ապաքինման համար, այնուհետև կատարեցին Միջինքի արարողություն:

23/03/2017