Ավելի քան կես դար է՝ Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ է կրում: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է:
23/03/2017 Արտաշես Ազնաուրյանի հայրը` Վարդան Ազնաուրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Հայոց ցեղասպանության տարիներին նա 12 տարեկանում քույրերի հետ Արդվին քաղաքից գաղթել է Բաթում: Ծնողազուրկ պատանուն վիճակված էր դժվար ժամանակաշրջան` ապահովել ընտանիքի բարեկեցությունը:
Բժշկագիտության ոլորտում Էլմիրա Գևորգյանի անունն անմիջական կապվում է մեր երկրում նյարդաբանության զարգացման հետ: Արհեստավարժ մասնագետը կյանքի մեծ մասը նվիրել է նյարդաբանության արդի խնդիրների ուսումնասիրմանը, բուժման մեթոդների մշակմանը և ամենակարևորը՝ իր կարիքն ունեցող հարյուրավոր հիվանդների ապաքինելու գործին: Փետրվարի 1-ին պրոֆեսորը նշում է ծննդյան հոբելյանը:
Առողջապահության, մշակույթի ոլորտի վառ ներկայացուցիչների հետ կյանքի տարբեր տարիների դրվագներն ամփոփող լուսանկարները 80-ամյա հոբելյանին ընդառաջ մեզ է ներկայացնում հայ սրտաբան, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: