Բժշկի ուղին

«Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին

«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ՝ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին: 

21/02/2018

Չեմ պատկերացնում կյանքս առանց ԵՊԲՀ-ի. Վլադիմիր Շեկոյան

«Մարդն իր գործի նվիրյալն է»,- տարբեր մասնագիտական շրջանակներում այս արտահայտությունը լսելու բազմաթիվ առիթներ ենք ունենում: ԵՊԲՀ-ի 100-ամյա տարեդարձին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքը շարունակում է ընթերցողին ներկայացնել բժշկական համալսարանի նվիրյալների կամ ինչպես ձևավորված ավանդույթի համաձայն նրանց հաճախ ենք անվանում նահապետների անցած ուղին: Համալսարանի նվիրյալներից և մասնագիտական գործունեությունը բուհին նվիրած երկարամյա մասնագետներից է Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Շեկոյանը:

09/02/2018

Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին

Պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը բժշկական համալսարանի ամենավառ անհատականություններից է: Կյանքի տարբեր իրավիճակներում, աշխատանքում իր սկզբունքայնությամբ միշտ աչքի ընկնող մասնագետը համալսարանական տարաբնույթ միջոցառումների ակտիվ մասնակիցն է:Վստահ է, որ երիտասարդներ, ապագա բժիշկներ կրթելու պատասխանատու գործում սեփական օրինակը գերակա է: Լինել ազնիվ, ունենալ արդարության զգացում, ծանոթ լինել սեփական երկրի մշակույթին ու պատմությանը. սա անկախ մասնագիտությունից ԵՊԲՀ դասախոսի կրթված լինելու մշտարթուն պահանջներն են: 

30/01/2018

Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում

Յուրաքանչյուր կառույց առաջին հերթին ամբողջական է այն մարդկանց, անհատների շնորհիվ, ովքեր ընդհանուր մեխանիզմի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն են: Բժշկական համալսարանը հարուստ է ոչ միայն իր 100-ամյա պատմությամբ, այլև այն մասնագետներով, ովքեր տասնամյակներ շարունակ բժշկական բուհի հիմնասյուներն են, մեկդարյա պատմության կերտողները:

20/12/2017

Պաթանատոմի մասնագիտությունն անհնար է պատկերացնել առանց անկեղծության

Պաթանատոմիական ախտորոշումները բժշկության հիմնաքարերն են: Եթե տասնամյակներ առաջ կարողանում էին միայն շոշափելով կամ լսելով ախտորոշել կամ բուժել, ապա 21-րդ դարում բժիշկը պետք է հստակ իմանա, թե ինչ հիվանդություն է բուժում: Ախտաբանական անատոմիան հենց այդ հնարավորությունն է ընձեռում մասնագետներին: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ: Նելլի Խոստիկյանի անունը սերտորեն է կապված մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ: 

05/12/2017

Դրաստամատ Խուդավերդյանը ֆիզիոլոգիան բժշկության հոգին է համարում

Դրաստամատ Խուդավերդյանին բժշկական համալսարանում բոլորն են ճանաչում։ 1984 թվականից առայսօր նա ղեկավարում է ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Նախքան այդ, պրոֆեսորը երկար մասնագիտական ճանապարհ է անցել հարազատ համալսարանում:
 

08/09/2017

«Բժիշկը պետք է ամբողջ կյանքում սովորի». վստահեցնում է «Ուրոլոգիայի նահապետը»

«Continuing medical education». Ժամանակակից աշխարհում շարունակական բժշկական կրթությունն է յուրաքանչյուր բժշկի մասնագիտական զարգացման ու առաջընթացի հիմքում: Այս համոզմանն է ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Իվան Աղաջանյանը: Մասնագիտական գործունեության հինգից ավելի տասնամյակները նա նվիրել է ուրոլոգիայի զարգացման, նաև երիտասարդ մասնագետների պատրաստման գործին:

08/08/2017

Լավագույն մարդիկ փոխել են իր կյանքի ուղին և ճակատագիրը

Շարունակելով բժշկագիտության նվիրյալների անցած ուղին ներկայկացնելու շարքը՝ այս անգամ հյուրընկալվեցինք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: Բժշկագիտության բնագավառի անվանի գործիչ Վիլեն Հակոբյանի կոչումների և պարգևների շարքն ամբողջապես թվարկելը բարդ գործ է:

05/05/2017

Դարին մոտեցող նյարդավիրաբույժն ամեն օր շտապում է աշխատանքի

Հիվանդանոցի համեստ աշխատասենյակում փակցված յուրաքանչյուր սև ու սպիտակ լուսանկար, բժշկական գործիչք ու անձնական իր խնամքով փայփայված պատմություն է:Հանրաճանաչ ու պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ու աշխարհի տարբեր անկյուններ ուղևորությունները բժիշկ-գիտնականի՝ արդեն 7 տասնամյակից ավել ձգվող մասնագիտական գործունեության անբաժանելի մասն են: «Մարդ-լեգենդ». այսպես կարելի է բնորոշել Սուրեն Զոհրաբյանին, ով մեր երկրի բժշկագիտության իրական նվիրյալներից է: 96-ամյա բժիշկն ամեն օր վաղ առավոտյան աշխատավայրում է՝ իր կարիքն ունեցող հիվանդներին ընդունելու և պարզապես սիրված աշխատանքն անելու նպատակով:

05/04/2017