Գերմանիայի Ժողովրդագրական հետազոտությունների Մաքս Պլանկ ինստիտուտի (Max Planck Institute for Demographic Research) գիտաշխատող, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Աննա Օքսուզյանը վստահ է, որ խելամիտ վարվելակերպի և բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իր չափով վերահսկել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը:
15/06/2020ԵՊԲՀ-ն՝ մեր երկրում բժշկական կրթություն ապահովող միակ պետական բուհը շուտով կդառնա 100 տարեկան։ Մեկ դարը խոսուն տարեթիվ է յուրաքանչյուր՝ այդ թվում կրթական կառույցի համար։ Առաջիկայում համալսարանականներին, բժշկական հանրությանը, հին ու նոր շրջանավարտներին հոբելյանական տարատեսակ միջոցառումներ են սպասվում, որոնց մեկնարկի մասին արդեն ազդարարվել է։
Առողջության պահպանման և ամրապնդման համար կարևոր նշանակություն ունի կանխարգելումը: Հիգիենան կանխարգելիչ բժշկության առարկաներից մեկն է:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա տարբեր բարդ վիրահատությունների արդյունքում բազմաթիվ կյանքեր է փրկել:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Գայանե Անտոնյանը հաջողելու որևէ բանաձև չունեմ։ Պարզապես սովորում է, իսկ սկսած գործն ավարտին հասցնելու, նորն իմանալու ու գիտելիքներն ավելի հիմնավոր դարձնելու ձգտումն էլ տալիս են իրենց արդյունքը։
Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ: Իսկ վիրաբույժի առօրյան, անկախ նրա կոչումից, դիրքից ու պաշտոնից բավականին լարված է ու ծանր:
Վիրաբույժի մասնագիտությունը շարունակում է ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված մասնագիտություններից մեկը համարվել, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Սրընթաց զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն սիրելի մասնագիտություն է, այլև կյանքի հիմնական նպատակը: Ուստի շատ կարևոր է այս մասնագիտությունը ճիշտ ուսուցանել` սերունդներին փոխանցելով դրա նրբություններն ու առանձնահատկությունները:
ԵՊԲՀ-ում տարեցտարի ավելի է ընդլայնվում օտարերկրյա ուսանողների թիվը:
Օտարերկրացիների ուսուցման դեկան Գայանե Ավետիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ նրանց թիվը 1348 է, և գնալով ավելանում է: Դեկանի խոսով՝ և՛ հետաքրքրության շրջանակը, և՛ առաջադիմությունը բավականին բարձր ցուցանիշի վրա են, ինչը երկուստեք աշխատանքի արդյունք է:
Երիտասարդ հետազոտողների միությունը ԵՊԲՀ-ում գործող ամենաակտիվ, երիտասարդական կառույցներից է։ Սկսնակ և երիտասարդ գիտաշխատողների, դասախոսների, հայցորդների, կլինիկական օրդինատորների և ուսանողների գիտաhետազոտական գործունեությանը խթանելուն, ստեղծագործական ներուժի լիարժեք իրականացման օժանդակելուն ուղղված այս միավորման կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին զրուցել ենք Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մարիամ Մովսիսյանի հետ։