ԵՊԲՀ-ում ուսումնառություն ստացած Արթուր Պողոսյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերից է: Արցախի հարավային հատվածում շուրջ մեկ ամիս պայքարելով թշնամու հարձակումների և հրետանակոծությունների դեմ՝ Արթուրը և իր զինակից ընկերները քաջաբար զոհվեցին հանուն հայրենիքի՝ հավերժ մնալով մեր հիշողությունների մեջ:
03/12/2020Ռազմաճակատ օգնության շտապող բժիշկը վիրավոր զինվորի համար փրկության հույս է: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանն այն նվիրյալներից, որը որպես օրինակ ծառայելու է այս մասնագիտությունն ընտրած ներկա ու գալիք սերունդներին:
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ շրջանավարտ Բաբկեն Բազունցը:
ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանը դեղագիտական ֆակուլտետի լավագույն, խաստումնալից շրջանավարտներից էր: Նոյեմբերի 5-ին, նա կդառնար 32 տարեկան…
Սամվել Գասպարյան… Քաջարի մարտիկ ու անձնազոհ ապագա բժիշկ…
Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:
ԵՊԲՀ մի շարք ապագա բժիշկներ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացան՝ չհասցնելով իրականացնել բժիշկ դառնալու երազանքը:
Արտյոմ Առաքելյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որի մասին ևս պատերազմի հետևանքով ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։ Ժպտադեմ երիտասարդը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։
Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկի բուժծառայության պետ Նարեկ Մելիքյանն անմահացավ մարտի դաշտում. հասցրեց փրկել շատերին:
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Գրիգորյանը պատերազմի առաջին իսկ օրվանից, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Թողնելով ուսումն ու ընտրելով զենքը՝ բարձր կուրսի սովորողը բռնեց անմահության ճանապարհը…