Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մերօրյա հերոսներ

Ռազմական բժշկից մինչև դիմածնոտային վիրաբույժ ուղին բարդ էր, բայց տվեց անփոխարինելի փորձ, ռազմական և բժշկական խորը գիտելիքներ

Բժշկական տարբեր ֆակուլտետներում կրթություն ստացող շրջանավարտները, թրծվելով բժշկագիտության 100-ամյա դարբնոցում, շարունակում են իրենց մասնագիտական և մարդկային առաքելությունը՝ տարածելով հերացիական լինելու բարձր պատիվը հանրապետությունում և հայրենիքի սահմաններից դուրս:
Մասնագիտական և շարունակական կենտրոնի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի օրդինատոր Կառլեն Հակոբյանը ծնվել ու մեծացել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ Դպրոցում սովորել է գերազանց, դեռ մանկուց իրեն հետաքրքրել է մարդու հետ կապված ամեն ինչ՝ ֆիզիոլոգիան, առողջությունը, նաև հիվանդությունները։

13/05/2022

Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը պարգևատրվել է Արիության մեդալով

ԵՊԲՀ  ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ Վարդան Վարդանյանի համար ռազմական բժշկությունը միակ մասնագիտությունն է, որն իրար է կապում հայրենիքի պաշտպան և կյանքի, առողջության պահապան գաղափարները:

21/02/2022

«Մերօրյա հերոսները». Ռուբեն Պողոսյան

Մերօրյա հերոսների անունները բժշկական բուհում հավերժ են, նրանց հիշատակը՝ վառ: Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերացիականների շարքում ևս մեկ անմահացած հերոս է…

01/02/2022

Երիտասարդ բժիշկը ցանկանում է, որ սահմանին հնարավորինս շատ մանկան ճիչեր լսվեն

Տավուշի մարզի երիտասարդ բժշկուհու, ԵՊԲՀ շրջանավարտ՝ Վարդուհի Վարդապետյանի աշխատանքի հուզիչ պահերից մեկը մի քանի օր առաջ՝ հունվարի 6-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբոր` Էմմանուել Մանուչարյանի ծնունդն էր:

11/01/2022

Յուրաքանչյուրն իր ընտրած ոլորտում պետք է հասնի առավելագույնին՝ հետագա մարտահրավերներին պատրաստ լինելու համար

Դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությունն ընտրած Արման Սեյրանյանի համար վիրաբուժությունը բարդ ու բազմակողմանի, խորը գիտելիքներ պահանջող մասնագիտություն է, որը թույլ է տալիս շարունակ ինքնակատարելագործվել։ 

27/12/2021

Կլինիկական մթնոլորտն ու կամավորական աշխատանքը թրծել են ԵՊԲՀ շրջանավարտին

Էմիլիա Մելոյանը ԵՊԲՀ այն շրջանավարտներից է, որը բժշկական կրթությանը զուգահեռ, որպես մասնագետ թրծվել է նաև կլինիկական մթնոլորտում: 2010-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 

15/11/2021

Մուշեղ Տանանյանը մասնագիտության հանդեպ բարձր պատասխանատվությամբ է շարունակելու բժշկի առաքելությունը

ԵՊԲՀ շրջանավարտ Մուշեղ Տանանյանը պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության գծով երրորդ տարվա կլինիկական օրդինատոր է:  Բժշկական մայր բուհ ընդունվել է 14 տարեկանում, սովորել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

03/11/2021

Ապագա ստոմատոլոգը կիրառելով կյանքեր փրկելուն ուղղված անհրաժեշտ միջոցները՝ օգնել է վիրավորներին, ձեռք բերելով մարդկային ու մասնագիտական փորձ

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Պողոսյանն առաջիկայում մասնագիտանալու է դիմածնոտային վիրաբուժության բնագավառում: Նա ԵՊԲՀ այն սովորողներից է, որը մասնագիտական ու մարդկային մեծ փորձ է ձեռք բերել Արցախյան վերջին պատերազմում. սկսել է ավելի շատ արժևորել կյանքը, գնահատել ժամանակն ու փայփայել մարդկանց:

19/10/2021

Ռազմական բժիշկը հպարտությամբ է կրում համազգեստը՝ համարելով, որ իր մասնագիտությունը համատեղում է հայրենիքն ու կյանքը

Բժշկական համալսարանն ամեն տարի առողջապահական համակարգը համալրում է բժշկի մասնագիտություն ստացած շուրջ 1000 շրջանավարտով: Ռազմական բժիշկները նրանց շարքում ոչ շատ մեծ, բայց կարևոր և նշանակալի տեղ են զբաղեցնում: Կրկնակի երդումը, պատասխանատվությունն ու դժվարությունները հաճախ ավելի գրավիչ են դարձնում ռազմական բժշկի մասնագիտությունը:

01/10/2021
yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas