Մերօրյա հերոսներ

Պատերազմի վերքերը սպիացրած կլինիկական օրդինատոր Հայկ Մելքոնյանը

Պատերազմի թեժ օրերին Հայկ Մելքոնյանի կռիվը թիկունքում էր՝ առաջնագծում ծանր վիրավորում ստացած զինծառայողների կյանքը փրկելու համար։  Հայկը սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուրոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում: 

26/01/2021

Ապագա բժիշկն իր օրինակով փաստում է՝ պատերազմի դաշտում գիտակցականը միշտ պետք է հաղթի վախին

Արշակ Մուրադյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է՝ այն հերոս սովորողներից, ով պատերազմի առաջին օրից կամավոր էր մեկնել ռազմաճակատ։

20/01/2021

Սպիտակ բանակի զինվորը կարևորում է պատերազմում սառը դատելու կարողությունը

Սերոբ Պետրոսյանը մեկն է այն ապագա բժիշկներից, որոնք Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում թիկունքում արեցին հնարավորն ու անհնարինը՝ կատարելով բազմաբնույթ բուժական աշխատանքներ:

19/01/2021

Ուսանողական ընկերները ճակատագրի բերումով դարձան նաև մարտական ընկերներ

Բժշկական կրթօջախի շատ սովորողներ պատերազմական օրերին աչքի ընկան իրենց հերոսություններով, որոնք առավել քան օրինակելի են ապագա բժիշկների համար: Կյանքերի փրկությունն ու բուժօգնության տրամադրումն առաջնահերթություն էր, որը նրանք կատարեցին բարձր պատասխանատվությամբ:

18/01/2021

Ռազմական բժշկի ուղին ընտրած Նիկոլայ Գրիգորյանը մասնագիտական ներուժը կծառայեցնի հանուն ավելի ուժեղ հայրենիքի

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում ամուր թիկունք դարձան ռազմական բժիշկների համար:

14/01/2021

Ապագա բժիշկն ամեն փրկված կյանքի հետ հասկացել է՝ ճիշտ ճանապարհ է ընտրել

Պատերազմական պայմաններում, թե խաղաղ օրերին բժիշկը մարտիկ է, որը պայքարում է հիվանդի կյանքի ու առողջության համար: Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ապագա բժիշկներ կամավոր կամ ծառայության բերումով մեկնեցին առաջնագիծ՝ մարդկային ու մասնագիտական սխրանքներ կատարելու:

12/01/2021

«Մերօրյա հերոսները». Արթուր Ավետիսյան

Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը…  Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել  է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:

26/12/2020

«Մերօրյա հերոսները». Արեն Վերդյան

Արեն Վերդյան… Համեստ և զուսպ ռազմական բժիշկ, բուժծառայության մայոր… Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, կլինիկական օրդինատոր Արեն Վերդյանն Արցախյան վերջին գոյամարտում պատասխանատու  ծառայություն է անցել Մարտունիում:  Ցավոք, թշնամու ԱԹՍ-ն չշրջանցեց նրան. Արենը զոհվեց ռազմաճակատից վիրավորներ դուրս բերելիս:

22/12/2020

Երևանի պետական բժշկական համալսարանի սովորողների և ռազմական բժիշկների հիշատակին

«Մերօրյա հերոսները» շարքի ներքո ներկայացված են մոտ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտների, ուսանողների և սովորողների հերոսական պատմությունները:

19/12/2020