Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմն իրողություն է, որը հայ ժողովրդից խլեց հայրենի հողի համար մարտնչող քաջ հայորդիների:
19/11/2020ԵՊԲՀ լրատվական ծառայությունը հանրությանն է ներկայացնում այն հերոս սովորողներին, ովքեր զոհվել են Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով։
«Բժիշկ Հարութը»,- այսպես է հանրությունը բնորոշում Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ իր մասնագիտական պարտքը կատարելիս նահատակված ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանին:
Ալբերտ Հովհաննիսյան… Հայտնի լուսանկարի հերոս տղան: Արցախյան ներկայիս գոյամարտի խորհրդանիշը տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատ շատերի սոցիալական էջերում: Քաջարի հայ զինվորն ու հաղթանակ կերտողներից մեկը:
Հետմահու գրված բազմաթիվ տողերն առաց հուզմունքի կարդալը բարդ է: Բոլոր գրառումներն էլ հպարտության և լուսավորության որոշակի չափաբաժին ունեն և դա պատահական չէ, քանի որ նա ում ուղղված են այդ տողերը լուսավոր և լավատես երիտասարդ էր: Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը:
Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար պայքարի առաջնագծում են: Զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերներն ամեն օր կատարում են անգնահատելի աշխատանք:
Ադրբեջանաթուրքական ուժերը վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ ոտնահարելով մարդասիրական բոլոր նորմերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը, պատմամշակութային և հոգևոր կենտրոնները, հիվանդանոցները, զինվորական հոսպիտալները, վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաններն ու վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներին: