Մերօրյա հերոսներ

«Մերօրյա հերոսները». Արամայիս Հայրապետյան

ՀՀ պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի տարբեր տարիների պատվոգրերը, որոնք բժշկական լավագույն ծառայության մրցույթ-ստուգատեսում առաջին տեղը զբաղեցնելու համար ստացել էր բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանը, ընտանիքի անդամներն առանձնակի խնամքով են պահպանում:

18/12/2020

«Մերօրյա հերոսները». Դավիթ Հակոբյան

Հայրենիքը պաշտպանող զինվորն ավելի վստահ է կանգնում մայր հողին, երբ վստահ է, որ թիկունքում բժիշկը պատրաստ է վտանգել իր կյանքն ու զոհվել հանուն կյանքերի փրկության: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմը մի քանի տասնյակ բժիշկների և ապագա բժիշկների կյանքեր խլեց. նրանք անմահացան՝ հավատարիմ մնալով մասնագիտական և զինվորական երդմանը:

17/12/2020

«Մերօրյա հերոսները». Արեգ Հարոյան

Արեգ Հարոյան… Լուսավոր, բարի և հումորասեր կրտսեր սերժանտ Արեգը՝ ապագա պլաստիկ վիրաբույժը… Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արեգ Հարոյանը դեկտեմբերի 10-ին կդառնար 20 տարեկան: Ժամկետային զինվորական ծառայությունն անցնում էր Արցախում՝ Մարտունիում: Հինգ  ամիս էր մնացել զորացրվելուն:

15/12/2020

«Մերօրյա հերոսները». Արսեն Ղազարյան

Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շատերին խլեց մեզանից. նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արսեն Ղազարյանը նրանց շարքերում է…

14/12/2020

«Մերօրյա հերոսները». Աղաջան Ջանոյան

ԵՊԲՀ «Մերօրյա հերոսները» շարքի շրջանակում խորը  ցավով ենք անցյալ ժամանակով խոսում շուրջ երեք տասնյակ համալսարանականի մասին: Նրանք իրական հերոսներ են, որոնք ապրել են մեր կողքին ու կյանքը զոհել հանուն մեր խաղաղ օրերի:

11/12/2020

«Մերօրյա հերոսները». Ազատ Զաքարյան

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը մեկ տասնյակից ավելի սովորողներ ու ռազմական բժիշկներ է կորցրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով հրահրված պատերազմում: Նրանց մի մասն անմահացել է մասնագիտական, մյուսները՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս:

10/12/2020

«Մերօրյա հերոսները». Վահե Ղարիբյան

Վահե Ղարիբյան… Արցախյան անհավասար գոյամարտում հերոսաբար զոհված բժիշկ-դեղագետ…32-ամյա Վահեն առաջին հայացքից մի սովորական բժիշկ էր, որն առաջնագծում փրկեց 40-50 վիրավոր զինվորի կյանք: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ է:

09/12/2020

«Մերօրյա հերոսները». Ջանիկ Նազարյան

Արցախյան վերջին հերոսամարտում անմահացավ նաև Դեղագիտական ֆակուլտետի ուսանող Ջանիկ Արմենի Նազարյանը: Դեղագիտականում կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսը սովորել է ընդամենը մեկ ուսումնական կիսամյակ, քննությունները հանձնել և 2020 թվականի հունվարին զորակոչվել է զինվորական ծառայության:

08/12/2020

«Մերօրյա հերոսները». Կիմ Խաչատրյան

Հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն։ Կիմ Խաչատրյանը՝  լուսանկարի տղան,  ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող էր:  Մերօրյա հերոսի կողմից հնչեցված խոսքերն ընկերները նրա մահից հետո հաճախ են կրկնում՝ ավելի զգալով դրանց խորությունը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»: 

04/12/2020