ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներում`ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվելով պատվոգրով:
28/02/2022Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ 2022 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի («Հերացի-վերլուծական» կենտրոն) ստեղծման հայեցակարգը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հնարավոր դերակատարումը ներկայի առողջապահական մարտահրավերների պայմաններում:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլների միջոցով տարեկան շուրջ 850 նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում է մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ:
Բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անանդիկա Պրասադն իր ապագան տեսնում է երեխաների կողքին՝ մանկաբույժի մասնագիտական պարտականությունները կատարելիս։
Սահմանամերձ բնակավայրերից բժշկական կրթություն ստանալու նպատակով մայրաքաղաք տեղափոխված ուսանողները առանձնակի ձգտմամբ են փորձում ստանալ բժշկական կրթություն` ծննդավայրին, բնակչությանը պիտանի լինելու մեծ ցանկությամբ:
Հարգելի սովորողներ և դասախոսներ, ԵՊԲՀ կառուցվքածային ստորաբաժանումների ղեկավարներ և ամբիոնի վարիչներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության և ԵՊԲՀ ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից համատեղ մշակված ուղեցույցը երկրաշարժի պարագայում անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ:
Մասնագիտական աճը թե՛ կլինիկական, և թե՛ գիտական ասպարեզներում ԵՊԲՀ շրջանավարտ Սյուզաննա Շահնազարյանի համար գլխավոր նպատակն է: 2019 թվականից նա Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ է, ինչպես նաև նույն ամբիոնի ասիստենտ։