Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց 14-ամյա Լիլիանա Տոնոյանի նկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
18/02/2022Տեղի ունեցավ Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց վեբինարը «Ինչպես դառնալ նորարար» թեմայով։ Վեբինարը վարում էր Walter Dandy Club֊ի նախագահ, ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սալիմ Աբդուլռաուֆը:
Բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Երվանդ Սահակյանին հոբելյանի առթիվ։
«Օմիկրոն» շտամը ներկայումս վարակի գերիշխող տարբերակն է համարվում աշխարհում, ի տարբերություն մյուս մուտացված տարբերակների այն ավելի մեծ արագությամբ է տարածվում։ Դրանով է պայմանավորված, որ մուտացիան կարող է դասակարգվել որպես մտահոգիչ տարբերակ։ Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք լինում նաև մահացության մակարդակի կտրուկ աճին ամբողջ աշխարհում:
Թրոմբոզի և հեմոստազի միջազգային համագումարին (International Society on Thrombosis and Haemostasis) ներկայացվել է ԵՊԲՀ մասնագետների հեղինակած կլինիկական դեպքը՝ «Հիդրօքսիքլորոքինի դերը թրոմբոֆիլիայով և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշով հիվանդների մոտ կրկնվող թրոմբոզի երկրորդական կանխարգելման գործում» խորագրով։
«Մուրացան» համալսարանական համալիրում բարոթերապիայի ծառայությունից օգտվող պացիենտների բուժման գործընթացում էական բարելավում է արձանագրվում:
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն:
Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը։ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Ավելի լավ փրկության կարող ես հասնել քո իսկ ձեռքերով»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում օրեր առաջ ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները, որոնց համաձայն՝ բժշկագիտության ոլորտում լավագույն ուսանող է ճանաչվել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը։