ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն:
15/02/2022Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը։ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Ավելի լավ փրկության կարող ես հասնել քո իսկ ձեռքերով»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում օրեր առաջ ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները, որոնց համաձայն՝ բժշկագիտության ոլորտում լավագույն ուսանող է ճանաչվել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը։
Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում Հիվանդի համաշխարհային օրն է։ Հիվանդի համաշխարհային օրը յուրօրինակ սոցիալական միջոցառում է, որն ամեն տարի անցկացվում է ողջ աշխարհում:
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ստելլա Ասլիբեկյանը համաճարակաբանության դոցենտ է ԱՄՆ երկու՝ Ալաբամայի և Կենտուկիի համալսարաններում։ Նա Կալիֆորնիայում՝ Սիլիկոնյան հովտում տեղակայված 23andMe մասնավոր կենսատեխնոլոգիական ընկերության գենետիկական համաճարակաբանության խմբի ղեկավարն է:
Պատմական տարբեր ժամանակներում բժիշկների մասնագիտական աջակցությունը բնակչությանը տրամադրվել է ելնելով անհրաժեշտությունից և հրատապությունից, իրավիճակից:
Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներից է ավագներին, նվիրյալներին մեծարելու, նրանց երախտիքի խոսքեր հղելու ավանդույթը: