ԵՊԲՀ-ն շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է շահել, ինչի արդյունքում կդառնա տարածաշրջանում եզակի «Ծովաձի»՝ Seahorse սարքավորման շահառու:
02/12/2021Քիթ-կոկորդ-ականջաբանության առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Գայանե Համբարձումյանը չի կարող պատկերացնել կյանքն առանց վիրաբուժության:
Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ խնդրի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով:
Ռոզա Գրիգորյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետ է ընդունվել 2015 թվականին։
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից կազմակերպվել է ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերացիականների հիշատակին:
Կամշիգա Սիվակումարը բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ 22-ամյա ապագա ուռուցքաբանը Շրի Լանկայի կենտրոնական նահանգից է։ Հետաքրքրված է դասական պարերով (Բհարատնատյամ) և շատ է սիրում գրքեր կարդալ։
Բժշկական համալսարանում այսօր անցկացվեց օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով:
Երևանում կայացավ «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS – ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ – ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» խորագրով խորհրդաժողովը, որին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիգնե Ռացոն, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների, տվյալ ժողովրդի կենսասիրության հետ: Հենց այս տրամաբանությամբ է երեք տասնամյակ առաջ ստեղծվել, իսկ այժմ լիովին վերանորոգվել և արդիականացվել Հայաստանի բժշկության պատմության թանգարանը՝ տեղակայված ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում: