Նորություններ

100-ամյա հոբելյանին նվիրված աշխատանքները ներկայացվեցին ռեկտորատի նիստում

Ռեկտորատի այսօր հրավիրված նիստում առանցքային էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակի նվիրված հոբելյանական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ամփոփումը:

22/02/2021

Պատերազմի ընթացքում մոռանում ես ինքդ քեզ

Պատերազմի դժվարին օրերին սպիտակ բանակն ամուր կանգնած էր հայրենիքի պաշտպանների կողքին: Նրանց շարքերում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբեն Թորոսյանը, որը պատերազմի ընթացքում որպես վիրաբույժ կամավոր աշխատանք է կատարել Երևանի կայազորային հոսպիտալում:

22/02/2021

Ռազմաբժշկական ֆակուլտետը գրքի տոնը նշեց հավատարիմ մնալով Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին

Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետն ավադույթ դարձած գիրք նվիրելու օրն այս տարի նշեց յուրահատուկ խորհրդով. ՌԲՖ կուրսանտներն իրենց նախընտրած գիրքը մակագրեցին՝ հավատարիմ մնալով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի թողած պատգամին:

19/02/2021

Ապագա բժիշկը փաստում է՝ խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ մատուցված բուժօգնությունը տարբեր է

ԵՊԲՀ շատ ուսանողների նման, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Գուրգեն Բեգլարյանը ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից եղել է բժշկական կենտրոններում,  բուժօգնություն  ցուցաբերել վիրավոր զինծառայողներին, շտապբուժօգնության մեքենաներով Արցախից, Գորիսից և Վարդենիսից նրանց տեղափոխել Երևան:

19/02/2021

Դաստիարակության համար գլխավոր մեթոդն անձնական օրինակն է

Պատերազմի ժամանակ անմահացած երեք տասնյակից ավելի համալսարանակաների կեսը Հիպոկրատի և զինվորական երդում տված բժիշկներ էին: Նրանք անձնական օրինակով առաջնորդել են իրենց ենթականերին՝ ընտրելով ինքնազոհության ճանապարհը: 

18/02/2021

Կարմիր դահլիճը, երկար դադարից հետո, կրկին ողողվեց մշակութային շնչով

Ուսումնական գործընթացի վերսկսումից հետո, բժշկական մայր բուհի ուսանողները կրկին, կրթություն ստանալուն զուգահեռ, ջանք չեն խնայում նպաստելու նաև մշակութային ոլորտի զարգացմանը:

18/02/2021

Հնդիկ ուսանողը Երևանը երազանքի քաղաք է համարում

Բժիշկներն ամենաաշխատասեր և նվիրված մարդկանցից են: Այս կարծիքին է հնդիկ ապագա նյարդաբան Աբհիշեկ Թափլիալը:

18/02/2021

Մեկնարկեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը։

17/02/2021