Նորություններ

Ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակի արժանացավ ՌԲՖ ուսանողը

Բժշկական բուհի անվանական կրթաթոշակները Գիտական խորհրդի որոշմամբ համալրվեն են ևս մեկով՝ ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվանական կրթաթոշակով:

31/05/2021

Զինվորների «կոմանդիրն» ու բժիշկը՝ վնասվածքաբան Սամվել Սահակյանը

ԵՊԲՀ ռազմաբժշկական փորձաքննության դասավանդման խմբի պետ, մայոր  Սամվել Սահակյանը 44-օրյա պատերազմի սկզբից մինչև վերջին օրը մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղվող մարտերին: Մոտ քսան տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել է 2017-ին։ Պահեստազորի ավագ սպան ռազմաճակատ է մեկնել կամավոր:  

31/05/2021

Աննկարագրելի զգացողություն է հոսպիտալում վիրահատված զինվորներին տեսնել առողջացման ճանապարհին

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անոթային վիրաբուժության ամբիոնի  երրորդ կուրսի կինիկական օրդինատոր Աշոտ Արշակյանը ևս Արցախյան վերջին պատերազմի ընթացքում  սպիտակ բանակի շարքերում էր: 

27/05/2021

ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի նիստ անցկացվեց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստ անցկացվեց։ 

26/05/2021

«Ուղղակի մի՛ նայիր, այլ տե՛ս». լուսանկարների ցուցահանդես Օտար լեզուների ամբիոնում

Բժշկական բուհի Օտար լեզուների ամբիոնը՝ դասախոս Քրիստինա Մաթևոսյանի նախաձեռնությամբ և ուսանողների ակտիվ մասնակցությամբ, կազմակերպել է հեռախոսով արված լուսանկարների ցուցահանդես «Ուղղակի մի՛ նայիր, այլ տե՛ս» (“Don’t just look, see”) խորագրով:

26/05/2021

Չկա ավելի վեհ զգացողություն, քան կարողանալ օգնել մարդկանց

Բժշկի ուղին ընտրած ԵՊԲՀ սովորողներն իրենց մասնագիտական գիտելիքներին ավելացրին նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը՝ ամուր թիկունք դառնալով հայրենիքի պաշտպանների համար:

26/05/2021

ԵՊԲՀ ռեկտորը և Հորդանանի դեսպանը քննարկեցին մասնագետների միջև փորձի փոխանակման հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Խալեդ Շավաբկային և Առաջին քարտուղար, հյուպատոս Մութասեմ Ալբաշիրին:

25/05/2021

Հիշատակի միջոցառում՝ նվիրված անմահացած հերացիական Միքայել Հովսեփյանին

Բժշկական մայր բուհում շարունակվում է Արցախյան վերջին պատերազմի անմահ հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումների շարքը: Այսօրվա միջոցառումը կազմակերպվել էր՝ ի պատիվ «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Միքայել Հովսեփյանին:

25/05/2021

Հայաստանը հնդիկ ապագա վիրաբույժի համար ոգեշնչման աղբյուր է

Լոկեշ Պրաբակարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է:

25/05/2021