Բժշկական մայր բուհի 2021-2022 ուս տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 931 դիմորդ, որոնցից 591-ն՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 229-ը՝ ստոմատոլոգիական, 90-ը՝ դեղագիտական: Նախորդ տարվա համեմատ նվազել է ռազմաբժշկական ֆակուլտետ դիմողների թիվը` 20 տեղի համար դիմել է 21 դիմորդ:
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության 4-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գալուստ Մուրադյանը Արցախյան վերջին պատերազմը սկսելուն պես կամավորագրվել է և որպես բժիշկ իրականացրել վիրավորների տարհանում և տեղափոխում Արցախից Հայաստան։
Երևանի պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնն արդեն երկար տարիներ կարևոր առաքելություն է կատարում՝ ուսանողների մեջ սերմանելով հայրենասիրություն և ազգասիրություն։
Լաուրա Փարսադանյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նա բժիշկների ընտանիքից է, և ինչպես ընդունված է հայաստանյան բժշկական շրջանակում, մասնագիտությունը նրան փոխանցվել է ժառանգաբար:
Պատերազմի ձայնը լսելուն պես հադրութցի Արման Երեմյանը սեպտեմբերի 27-ի երեկոյան արդեն հայրենի քաղաքում ՝ Հադրութում էր՝ «սպիտակ բանակի» շարքերում: Արցախցի երիտասարդը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում:
Սպիտակ բանակի սիրելի և անպարտելի մարտիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Բարեխղճորեն կատարելով ձեր ամենօրյա աշխատանքը՝ վերադարձնում եք հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի վերաիմաստավորմանն ու վերարժևորմանը: