Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» ծրագրի միջազգային համագործակցության շրջանակում հունիսի 30-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի միկրովիրաբուժական թիմին, որը հաջորդ 4 օրվա ընթացքում կանցկացնի միկրովիրաբուժության, ռեկոնստրուկտիվ և դիմածնոտային վիրաբուժության ինտենսիվ դասընթացներ։
30/06/2021Լիբանանահայ Օրնելլա Շանել Ահմադը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ներկայացուցիչ է: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 25-ամյա շրջանավարտը ապագա սրտաբան է:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 19 օտարերկրացի շրջանավարտ պարգևատրվեց շնորհակալագրով:
Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին տեղեկանալով սեպտեմբերի 27-ի առավոտյան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արմենակ Տոռոզյանը համակուրսեցու՝ Աշոտ Ղազարյանի հետ, վճռում է պատերազմի առաջին իսկ օրը մեկնել առաջնագիծ:
Կարդալ սկզբնաղբյուրում (armenpress.am)
ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Հարություն Մանգոյանի հեղինակած «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գիրքն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանձնվեց բժշկական համայնքի դատին: Փորձառու բժիշկն աշխատել է գրքի ստեղծման վրա շուրջ երեք տարի:
Արտակ Գոքորյանը Ջավախից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան տեղափոխելով մարտի դաշտում վիրավորված հայրենիքի պաշտպաններին:
Կարդալ սկզբնաղբյուրում (panorama.am)
Բժշկության աշխարհը պահանջում է սեր և անմնացորդ նվիրում: Այս կարծիքին է Նյարդաբանության պրոֆեսոր, Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի Քնի խանգարումների կենտրոնի բժշկական տնօրեն, Լիբանանի Ամերիկյան համալսարանի այցելու պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Հրայր Ադդարյանը: