Ապագա նյարդաբան Ռադհիկա Ռաթին հպարտ է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ ընտանիքի մի մասնիկն է:
08/06/2021Կարդալ սկզբնաղբյուրում (lragir.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (medialab.am)
Երևանի պետական բժշկական համալսարնում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի և «Հերացի» ավագ դպրոցի նախաձեռնած «Մասնագետ 2021» մասնագիտական կողմնորոշման ծրագիրը: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում գալիք ուսումնական տարում կրությունը շարունակել ցանկացող, հանրակրթական տարբեր ուսումնական հաստատությունների շուրջ 30 դպրոցական այսօր հյուրընկալվեց բժշկական բուհում:
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մենուա Մուրադյանը ծնունդով Դսեղ գյուղից է: Սեպտեմբերի 27-ին պատերազմի մասին լուրն իմացել է եղբորից՝ մանագիտությամբ վնասվածքաբան Ռազմիկ Մուրադյանից, որը պատերազմի ժամանակ գտնվել է ամենաթեժ կետերում՝ Կարմիր շուկայում և Մեխակավանում:
Կարդալ սկզբնաղբյուրում (hy.armradio.am)
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Մանակաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռաֆայել Սիմոնյանը ևս պատերազմի դժվարին օրերին սպիտակ բանակի և հայրենիքի պաշտպանների կողքին էր:
Շարունակելով տատիկի՝ ՀՍՍՀ վաստակավոր բժշկուհի ԵՊԲՀ 1950 թվականի շրջանավարտ Ռոզա Հախինյան-Աթաբեկյանի մասնագիտությունը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Կարինե Աթաբեկյանը ջանք չի խնայում լավ մասնագետ դառնալու համար, ակտիվ մասնակցում է ուսանողական նախաձեռնություններին, ինչպես նաև ստեղծագործում է:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընտանեկան բժշկության ամբիոնի 1-ին կուրսի ուսանող Արսեն Ուտկինը սեպտեմբերի 27-ին՝ իր ծննդյան օրը, տեղեկանալով Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասին՝ հայրենիքի նկատմամբ և մասնագիտական պարտքը կատարելու մղումով կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ: