Նորություններ

Ապագա բժշկի համար ամենաթանկ արժեքը պացիենտի հույսով լի ժպտացող աչքերն են

Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմում հարյուրավոր կյանքեր փրկած Վազգեն Մկրտչյանը նախընտրում է ընկերների հետ չխոսել այդ դաժան օրերի մասին:

01/02/2021

Բժշկագիտության նվիրյալ Էմիլ Գաբրիելյանը կդառնար 90 տարեկան

ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի հերթական թողարկումը նվիրվում է անվանի բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանին: Բժշկական բուհում բժշկագիտության նվիրյալներին չեն մոռանում: Ավագ ուսուցիչների թողած հսկայական ժառանգությունն այստեղ խնամքով պահպանվում և փոխանցվում է սերունդներին:

30/01/2021

Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում սովորական է թվում, սակայն կարող է գալ մի ժամանակ, երբ միասին ապրած դժվարությունները ստիպեն ավելի լավ ճանաչել իրար, ցավի ու հույսի կողքին մտերմանալ, ի վերջո սկսել սիրել իրար։ 

30/01/2021

Կամավորությունն ուսուցանում և մոտիվացնում է բժշկի ուղին ընտրած Եվգենյա Հակոբյանին

Ապագա բժիշկ Եվգենյա Հակոբյանը նախորդ տարվա սկզբին կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված որպես կամավոր եկավ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և մոտ մեկ տարի այլևս չհեռացավ համալսարանական հիվանդանոցից:

29/01/2021

Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք. ԵՊԲՀ-ում բացվեց մերօրյա հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակ

Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ:

28/01/2021

Հայոց բանակը մեր երկրի անկախության գլխավոր երաշխիքն է

Հայոց բանակը մեր երկրի անկախության գլխավոր երաշխիքն է: 29-ամյա բանակն, անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, թեպետ վիրավոր, բայց կանգուն է և պետք է հզորանա ու ամրանա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում: Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, իսկ ձեռքբերումները ծառայեցնել հանուն Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու զորացման:

28/01/2021

Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ԵՊԲՀ ուսանողները, Ռազմաբժշկական ֆակուլտետի անձնակազմն ու կուրսանտական կազմն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

28/01/2021