Բժշկի ուղին ընտրած ԵՊԲՀ սովորողները, որոնք մասնագիտացման ճանապարհ են անցնում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում, իրենց ստացած գիտելիքներին ավելացրին նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը: Անկախ ընտրած մասնագիտացումից, նրանցից շատերն առանց ժամանակ կորցնելու իրականացրել են մասնագիտական պարտքը:
26/03/2021Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր հանդիպեց պաշտոնական մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության անդամներին։
ԵՊԲՀ ռեկտորատի մարտի 22-ի նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը, համալսարանը (նաև ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձևաչափով:
Բժշկական մայր բուհը մասնագիտական գիտելիքներ փոխանցելուն զուգահեռ՝ շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ ի նպաստ որակյալ ու կրթված մասնագետներ ունենալուն: 2020-2021թ.թ. ուսումնական տարում բժշկական համալսարանն ունի ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ հաստատված 7 անվանական կրթաթոշակառու:
Բժշկական բուհը ներկայացնող օտար լեզուների ամբիոնը հաջողությամբ մասնակցել է ընթերցանության մրցույթի, որը նվիրված էր ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի՝ «Հայաստանի պոեզիան» լավագույն ստեղծագործությունների ժողովածուի 105-ամյա հոբելյանին:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով:
Կարդալ սկզբնաղբյուրում (aravot.am)