Բժիշկ-համաճարակաբանների համար անցած մեկ տարին ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով է ընթացել:
24/03/2021ԵՊԲՀ-ում Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում այսօր ուսանողները գիտական խմբի ղեկավար, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանին և Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանին ցույց տվեցին ձեռք բերված վիրաբուժական գիտելիքները:
Բժշկական բուհի սովորողները համավարակի և պատերազմի այս բարդ ժամանակաշրջանում ներդրել են իրենց կյանքը՝ վայրկյան անգամ խույս չտալով այն ընտրությունից, որը կոչում ենք բժշկի ուղի:
Լիոնից ժամանած անվանի բժիշկների պատվիրակությունը հյուրընկալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ճառագայթային ախտորոշում մասնագիտության առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Էլինա Խաչատրյանը ևս պատերազմի թեժ օրերին ամուր թիկունք է ապահովել՝ սպիտակ բանակի հետ լինելով հայրենիքի պաշտպանների կողքին:
Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:
Ֆիլիպիններից բժշկական կրթություն ստանալու նպատակով Երևան ժամանած ուսանողուհի Այվի Սալադագայի համար բժիշկ դառնալը մանկության երազանք էր:
Արցախյան վերջին պատերազմի առաջին օրերին Հայաստանից Արցախին օգնության հասած «սպիտակ ջոկատի զինվորներից» էր նաև ապագա բժիշկ Քրիստինե Գալստյանը։ Նա սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։
Բժշկի մասնագիտությունն ընտրած սովորողներն ու շրջանավարտները բժշկական բուհի մի մասնիկն են՝ ամուր կապերով կապված: Արցախյան վերջին պատերազմում զոհված Ստոմատոլոգիական ֆակուլտետի նախկին սովորող ավագ սերժանտ Պարույր Հակոբյանը ևս համալերց անմահացած հերացիականների շարքը: