Կարդալ սկզբնաղբյուրում (1lurer.am)
23/09/2020ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին։
ԵՊԲՀ-ում այսօր տրվեց բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որն այս տարի ունի 30 մասնակից:
Կարդալ սկզբնաղբյուրում (armday.am)
ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի 30-րդ թողարկումը Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի մասին է:
Համբերությունը և նվիրվածությունը լավ բժշկի շատ կարևոր հատկանիշներն են: Այս համոզմունքն է կիսում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Դիլպրիտ Կաուրը:
Մագդա Գյուրջյանը ծնվել է 1925 թվականին: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո 1944 թվականին Մագդան առանց քննությունների ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ «Ես ցանկանում էի իրավաբան դառնալ։ Մորաքրոջս աղջիկն այդ տարիներին սովորում էր բժշկական ինստիտուտում, նա փաստաթղթերս բերեց Երևան ու տվեց բժշկական մայր բուհ։ Այդ տարիներին շատ կային դժվարություններ, տրանսպորտային միջոցներ չկային, դժվար էր գյուղի երեխայի համար հասնել Երևան՝ ուսանելու»։
Համալսարանական մասնագետների կողմից կատարվել է ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն, նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցի բուժկետերում՝ կուտակումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հատատություններին կցված թվով 15 ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություններ: