Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է:
19/08/2019ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
Օգոստոսի 1-ից ազդեցության գործոն ունեցող պարբերականներում գիտական հոդվածների համար խրախուսում կստանան նաև ԵՊԲՀ ուսանողները, օրդինատորները և ասպիրանտները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է «Adventist Health Glendale» ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի փոխնախագահ Ռամելլա Մարկարյանին և բարերար Գրեգ Թուֆենկյանին: