Նորություններ

Ուշադրություն. Գիտական խորհուրդը որոշել է

Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ
Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ. 1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում,

21/03/2020

ԵՊԲՀ 97-ամյա շրջանավարտը վստահ է, որ բժիշկը պետք է սիրի մարդկանց, լինի հոգատար և ուշադիր. Ֆոտոշարք

Հմայիչ և գեղեցիկ ժպիտով 97-ամյա Սիլվա Ալեքսանի Նահապետյանը ԵՊԲՀ շրջանավարտ է: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից վարակվում էս բարությամբ և մարդկային ջերմությամբ: Բժիշկ է դարձել մոր ցանկությամբ: Մայրը պառկած է եղել հիվանդանոցում ու տեսնելով բժիշկների հոգատար վերաբերմունքը ցանկացել է, որ դուստրը ևս բժշկի մասնագիտությունն ընտրի:

12/03/2020

Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուսանողները ԵՊԲՀ-ում էին

Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող խմբակի անդամները ԵՊԲՀ-ում էին: Խմբակի անդամները ԵՊԲՀ ապագա բժիշկներին ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, խմբակի կառուցվածքը և նպատակները:

12/03/2020

Համալսարանական հիվանդանոցի սրտաբանը Արցախում 8 օրում կատարել է 13 վիրահատություն

Բժշկական համալսարանի և Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում Արցախ մեկնած Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Արտյոմ Մելիքյանը 8 օրում կատարել է 13 վիրահատություն՝  հիմնականում սրտի անոթների անգիոպլաստիկա՝ ստենտավորում:

12/03/2020

Ապագա ստոմատոլոգները՝ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները՝ Հայաստանի չեմպիոններ

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանն այս տարի ևս մարզակայն մեծ հաջողություններ են գրանցել: Քույր և եղբայր Մակյանները մարտի սկզբին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների կարատեի Հայաստանի ազգային առաջնությունը և հաղթելով՝ դարձել են Հայաստանի չեմպիոններ. Դավիթ Մակյանը՝ 75 կգ քաշային, իսկ Անիտա Մակյանը՝ 68 կգ քաշային կարգերում:

11/03/2020

ԵՊԲՀ դոցենտը ներկայացրել է Հայաստանը միջազգային համաժողովում

Մարտի սկզբին Ինդոնեզիայի Բալի կղզում է անցկացվել Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) 29-րդ տարեկան համաժողովը, որին Հայաստանը և Երևանի պետական բժշկական բժշկական համալսարանն են ներկայացրել ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանության վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

11/03/2020

Մարդու անատոմիայի թանգարանի դռները բաց են բոլոր հետաքրքրվողների համար. Ֆոտոռեպորտաժ

Եթե մարդու անատոմիայով եք հետաքրքրված և երբևէ անցնեք Կորյունի 2 հասցեով,  ապա  լավ հնարավորություն ունեք այցելելու ԵՊԲՀ  անատամիոկանա մասնաշենքում տեղեկայված և անվանի բժիշկ-գիտնական Վահան Արծրունու անունը կրող անատոմիական թանգարան:  

10/03/2020

Ապագա վիրաբույժները շարունակում են կատարելագործել գործնական հմտությունները

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող օպերատիվ վիրաբուժության խմբակը, որը միտված է կատարելագործել ուսանողների գործնական հմտությունները, իր շուրջն է համախմբել ինչպես տեղացի, այնպես էլ՝ օտարերկրացի ուսանողներին:

10/03/2020