Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը:
26/09/2019Մեր երկրում բժշկական կրթության 100-ամյա հոբելյանին ընդառաջ ԵՊԲՀ-ում անցկացված «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովի շրջանակում երեկ տեղի ունեցավ նաև էնդոկրինոլոգիային նվիրված հերթական մասնագիտական հավաքը։
ԵՊԲՀ մի քանի ուսանողներ Տորոնտոյի Հայ բժշկական միության կողմից ստացան հավաստագրեր և 100 հազար դրամ պարգևավճար։
Ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանի խոսքով՝ մահացության հիմնական պատճառ համարվող սիրտ-անոթային հիվանդությունները տարածվածությամբ առաջին տեղում են:
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:
Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:
ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե՛ ռազմաբժշկական կրթությունը:
Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Բակո Սահակյանին՝ քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել են հետագա սերտ համագործակցության ուղիները: Կողմերը, կարևորելով առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրները, նախատեսում են աշխատել տարբեր ուղղություններով:
Մենք հպարտ ենք համալսարանական մեր բանիմաց մասնագետներով, ովքեր ոչ միայն կլինիկական, այլև գիտամանկավարժական գործունեություն ծավալում, ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս։ Սեպտեմբերի 6-7-ին Բելգիայի Գենտ քաղաքում անցկացվեց Եվրոպական Ոսկրամկանային ռադիոլոգների ասոցիացիայի կազմակերպած «Արթրիտների ճառագայթային ախտորոշումը» համաժողովը, որը նվիրված էր հոդերի բորբոքային և ոչ բորբոքային հիվանդությունների ավելի վաղ փուլերում հայտնաբերմանը և դիֆերենցիալ ախտորոշմանը: