Նորություններ

Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները

Սիրելի ուսանողներ և դասախոսներ, սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի նպատակն է բժշկական կրթության պատասխանատուներին ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափում՝ անդրադառնալով նրանց անցած ճանապարհին, արդիական հարցերին ու անելիքներին։

10/12/2018

Համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկները 10 օրով կգործուղվեն Արցախ

ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրաիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ:

08/12/2018

Բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոն դասախոսեց բժիշկների և սովորողների համար

Բժիշկների և սովորողների համար դեկտեմբերի 8-ին, 6-րդ լսարանում կայացավ Ուկրաինայից ժամանած անվանի բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոյի դասախոսությանը, որը նախատեսված էր մասնավորապես  գաստրոէնտերոլոգների, էնդոսկոպիստների, վիրաբույժների, համար, սակայն մասնակցեցին տարբեր նեղ մասնագիտացում ունեցողներ։ 

08/12/2018

Ամփոփվեցին «Գիտության շաբաթ 2018» միջոցառման աշխատանքները

Ավանդույթի համաձայն նոյեմբերի վերջին գիտության շնչով լցված շաբաթն այս տարի ունեցավ շուրջ 600 մասնակից: Շաբաթի մեկնարկը հայտարարած Ուսանողական գիտական օրվա ընթացքում բանավոր զեկուցմամբ հանդես եկան 8, իսկ պաստառային զեկուցմամբ՝ 20 ուսանող:  Զեկուցողների կողմից ներկայացված թեզիսները կտպագրվեն ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտական պարբերականում:

08/12/2018

Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները ՊՆ հավաքական թիմով առաջին տեղն են զբաղեցրել «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարում

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները ՊՆ հավաքական թիմով առաջին տեղն է զբաղեցրել «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարում ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ՝ Ավետիս Ղազարյանն ու Հովիկ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության հավաքական թիմով մասնակցել են «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարին, և այս անգամ ևս վերադարձել են 1-ին տեղի մեդալներով: Սա այս տարի տղաների երկրորդ հաղթանակն է:

07/12/2018

Մեկնարկեց «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

«Իմ տեսանկյունից». ԵՊԲՀ-ում ուսանողների մասնակցությամբ մեկնարկած քննարկումների նոր շարքի խորագիրն է։ Ինտերակտիվ քննարկումների սկիզբն ազդրարավեց այսօր, Կարմիր դահլիճում։ Ընտրված 6 թեմայի շուրջ 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց կարծիքներն ու պատկերացումները։ 

06/12/2018