ԵՊԲՀ գիտական խորհրդի նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում անցկացվեց Դեղագիտական, ինչպես նաև Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետների դեկանների ընտրության մրցույթ:
ԵՊԲՀ-ում գիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար «Գիտության շաբաթ 2018» միջոցառման երկրորդ օրն անցկացվեց երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Համագործակցությունը որպես գիտական հաջողության բանալի» խորագրով: Երիտասարդ հետազոտողների միության նախագահ, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ այսօրվա միջոցառումը միտված է ուսանողներին ծանոթացնել այնպիսի հմտությունների հետ, որոնք կնպաստեն մասնագիտական ու գիտական շփման հարթակներ ձեռք բերելու հարցում:
«Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում երիտասարդ գիտանականները կամփոփեն բժշկագիտության մեջ կատարված հետազոտությունները:
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
ԵՊԲՀ հնդիկ ուսանողների կողմից ավանդույթ է «Հնդկական_մշակութային երեկո» միջոցառման անցկացումը, որն ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ինչպես սովորողների և դասախոսների, այնպես էլ Հայաստանում բնակվող հազարավոր հնդիկների: Կազմակերպված երեկոն մասնակիցների համար հնդկական մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն էր:
Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2015-2018թթ. ուսումնական տարիների Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորները իրենց ավարտական դիպլոմները ստացան Ռուսական արվեստի թանգարանում:
Գիտական խորհրդի հանդիսավոր նիստն այսօր նշանավորվեց հուշագրի ստորագրմամբ, ինչպես նաև նշվեց բժշկագիտության անվանի ներկայացուցիչներ, պրոֆեսորներ Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի 120-ամյակները: